Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
22
12, 2010
Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:
Հանրապետության ղեկավարն այցելել է Գորիսի հիմնանորոգված բժշկական կենտրոն, որը մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում հագեցվել է նաև բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով: Կենտրոնում աշխատանքներ են իրականացվել ղեկավար անձնակազմի վերապատրաստման, հիվանդանոցի կառավարման ժամանակակից սկզբունքների և համակարգերի ներդրման ուղղությամբ: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով այս բուժհաստատությունում ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 1,078.6 մլն դրամ (շուրջ 2.9 միլիոն ԱՄՆ դոլար, որից 2.167 մլն դոլարը` վարկային միջոցներից):
2009թ. դեկտեմբերից մինչ այժմ արդիականացման աշխատանքներ են իրականացվել ևս չորս մարզային` Հրազդանի, Իջևանի, Արմավիրի, Արարատի բժշկական կենտրոններում` նպատակ ունենալով նպաստել հիվանդանոցային բուժօգնության մատչելիության աճին` տեղում բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցմամբ նվազեցնելով մարզերից Երևան հիվանդների հոսքը:
Գորիսի բժշկական կենտրոնում Հանրապետության ղեկավարը ծանոթացել է իրականացված աշխատանքին և դրա արդյունքում բուժհաստատությունում ստեղծված պայմաններին, օպտիմալացման ու ներդրումային ծրագրերին:
Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ ծրագրի ընդլայնմամբ նախատեսվում է օժանդակել կառավարության ջանքերին` ուղղված ընտանեկան բժշկության հիման վրա առաջնային բուժօգնության ծառայությունների ընդլայնմանը և Գավառի, Գյումրիի, Մեղրիի, Կապանի, Աբովյանի, Ալավերդու, Վանաձորի, Բերդի հիվանդանոցային ցանցի արդիականացմանը (Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի կառուցման և կահավորման համար նախատեսվում է ներդնել 3.6 մլն դոլար, Կապանի բժշկական կենտրոնի վերանորոգման և կահավորման` 2.76 մլն դոլար):
Ծրագիրը կուղղվի նաև բարեփոխումների համար կարևորագույն նշանակություն ունեցող ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման աշխատանքների իրականացմանը, որոնց թվում են` մարդկային ռեսուրսների զարգացումն ու բժշկական հիմնարկների լիցենզավորումը, առողջապահական ծառայությունների ծախսերի գնահատման ուսումնասիրության ավարտումը, հիվանդանոցների որակի ապահովման համակարգի ներդրումը, Երևանի պետական բժշկական համալսարանում ուսանողների քննության համակարգչային համակարգի ստեղծումը, ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր հիվանդանոցում անկախ աուդիտի իրականացումը և աուդիտորական հաշվետվությունների հրապարակայնացումը:
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ Երկրի ղեկավարին ներկայացրել են Կապան քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասում ստորերկրյա հանքի կառուցման աշխատանքների, ինչպես նաև ամբողջ հանքավայրի տարածքում իրականացվող երկրաբանա-հետախուզական աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ ներկայում գործարկման ու տեխնոլոգիան յուրացնելու փուլում է տարեկան 150 հազ. տոննա հանքաքարի վերամշակման արտադրողականությամբ ֆլոտացիոն ֆաբրիկան` համապատասխան թափոնամբարով: Սկսվել է 51 տոկոս պարունակությամբ մոլիբդենի և 25-28 պարունակությամբ պղնձի խտանյութերի թողարկումը: Ներկա արտադրողականությամբ աշխատանքի պայմաններում, տարեկան կթողարկվի մոտ 500 տոննա մոլիբդենի և 2000 տոննա պղնձի խտանյութեր:
Հաշվարկված հանքաքարի պաշարները, ըստ Ընկերության ղեկավարության, հնարավորություն կտան առաջիկա մի քանի տարում հանքաքարի հանույթի ու վերամշակման ծավալներն ավելացնել 250-500 հազ. տոննայի չափով` աշխատողների թվաքանակը հասցնելով ավելի քան 500-ի: