10
12, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստին

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից հետո, մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստին, որտեղ քննարկվել են տնտեսական և հումանիտար ոլորտներում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացմանը, անվտանգության մակարդակի առավել բարձրացմանը, մի շարք ուղղություններով համագործակցությանն ու համատեղ միջոցառումների իրականացմանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր:

ԱՊՀ-ում նախագահությունը 2011թ. ստանձնել է Տաջիկստանը: Որոշվել է հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2011թ. սեպտեմբերին Դուշանբեում, իսկ ոչ պաշտոնական գագաթնաժողովը` հաջորդ տարեվերջին Մոսկվայում:

Ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:

← Վերադառնալ