30
11, 2010

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Նախագահի աշխատակազմը հայտարարում է «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ:

Մրցույթը կկայանա 14.01.2011թ. ժամը 10:30-ին, ՀՀ Նախագահի աշխատակազմում (ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

բարձրագույն կրթություն.

ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա, կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, «Գնումների մասին», «Բաժնետիրական ընկրությունների մասին» ,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-193-Ն հրամանագիր, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագիր, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն).

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

դիմում.
գունավոր լուսանկար.
աշխատանքային գրքույկը (և պատճենը).
անձնագիրը (և պատճենը).
ինքնակենսագրություն.
բարձրագույն կրթության դիպլոմը (և պատճենը).
կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
տեղեկանք մշտական բնակության վայրից.
տեղեկանք, որ չի դատապարտվել հանցագործության կատարման համար, կամ դատվածությունը uահմանված կարգով հանված կամ մարված է
հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (և պատճենը), (դրանց առկայության դեպքում).
բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
տղամարդկանց համար նաև զինգրքույկը (և պատճենը):

Դիմումները ընդունվում են ՀՀ Նախագահի աշխատակազմում (ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26, հեռ. 58-87-26 / 1626):

Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2010թ, դեկտեմբերի 14-ը մինչև 12:30-ը:

← Վերադառնալ