29
11, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ս.թ. դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Խորհրդի նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքին:

← Վերադառնալ