29
11, 2010

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարն ընդունել է ՌԴ Նախագահի աշխատակազմի ղեկավարին

album picture
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին:

Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը` զրուցակիցները կարևորել են ամիսներ առաջ ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերը, որոնք միտված են առավել ամրապնդելու և զարգացնելու երկկողմ կապերը, ընդլայնելու տարբեր ոլորտներում համագործակցությունը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը գործընկերոջ հետ քննարկել է ինչպես երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի, այնպես էլ դրանց առանձին ստորաբաժանումների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

← Վերադառնալ