Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
11, 2010
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական տարին եզրափակող միջոցառմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր ներկա է գտնվել Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական տարին եզրափակող միջոցառմանը: Հոբելյանի առիթով` «Կոմիտասին...» համերգ-ներկայացումից բացի, Կամերային երաժշտության տանը կայացել է «Կոմիտաս, կյանքը և գործը» էլեկտրոնային գրքի` մուլտիմեդիա սկավառակի շնորհանդեսը, ցուցադրվել են Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունները ներկայացնող խտասկավառակներ և գրքեր` «Կոմիտասը ժամանակակիցների հուշերում» երաժշտական մատենաշարը, Կոմիտաս վարդապետին նվիրված պատկերազարդ ալբոմ-ընծայագիրքը, խմբերգերի և մեներգերի ընտրանիները, Հայաստանի կամերային պետական երգչախմբի կատարմամբ Կոմիտասի աշխարհիկ և հոգևոր ողջ խմբերգային ընտրանին:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է հոբելյանական երեկոն ունկնդրելու եկած «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանյանին և նրա հետ ելույթ ունեցած պարային խմբի անդամներին:
«Մանկական Եվրատեսիլ 2010»-ում Հայաստանն արժանվույն ներկայացնելու և փայլուն հաղթանակի համար Հանրապետության ղեկավարը Վլադիմիր Արզումանյանին պարգևատրել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Այնուհետև Սերժ Սարգսյանը նրան և պարային խմբի անդամներին հանձնել է նվերներ` մաղթելով, որպեսզի այդ առաջին հաջողությունը նրանց կյանքի վերելքի սկիզբը լինի: