18
11, 2010

Նախագահը Մոսկվայում հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք հասարակական և մշակութային գործիչների հետ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն` այսօր երեկոյան վերադարձել է Երևան: Այցի վերջին օրը Նախագահը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք հասարակական և մշակութային գործիչների հետ:

Հանրապետության ղեկավարը տարբեր ոլորտներում ՀՀ պետական պարգևների արժանացած գործիչներին հանդիպման ժամանակ շնորհավորել և հանձնել է պարգևները:

Ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի բնագավառում երկարամյա և բեղմնավոր գործունեության համար դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Լրագրության ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և մասնագիտական բարձր վարպետության համար «Ռաշա թուդեյ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Քանդակագործ Միքայել Սողոյանին շնորհվել է վաստակավոր նկարչի կոչում:

Պարգևների հանձնումից հետո, Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նոյեմբերի 16-ին մեկնարկած իր աշխատանքային այցի արդյունքները: Այցի շրջանակներում, ըստ Հանրապետության ղեկավարի, ՌԴ նախագահի և վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ քննարկվել են մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր:

«Մեր կողմից տրված բոլոր հարցերը գտել են դրական արձագանք, և ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հիմա վերադառնում եմ Հայաստան շատ ավելի վստահ վաղվա օրվա նկատմամբ»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

← Վերադառնալ