Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
16
11, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին, որին ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ռուսաստանաբնակ հայ գործարարներ:
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյի մասնակիցներին ուղղված ուղերձում անդրադառնալով Հիմնադրամի գործունեությանը` ընդգծել է, որ համազգային ընդգրկում ունեցող այդ կառույցը կարողացել է տարիներ շարունակ իրականացնել կենսական կարևորության ծրագրեր: Նախագահի խոսքով` «Հայաստան» հիմնադրամն իր գործով բազմապատկում է մեր հավատն ու վստահությունը մեր իսկ ուժերի և մեծ հաշվով` մեր գալիքի նկատմամբ:
«Մենք պետք է հիմնավորապես կառուցենք ու վերակառուցենք մեր տունը: Նրա բնակիչները պետք է պաշտպանված լինեն ռազմական, իրավական և սոցիալական առումներով: Մենք պետք է շարունակաբար ամրանանք` դրսևորելով տասը միլիոն հայերի համերաշխությունը: Ազգային արժանապատվությունն այլ կերպ չի լինում»,-նշել է Հանրապետության ղեկավարը:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, խոսել` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետևողական կայացման, հարևան հանրապետությունից անընդհատ հնչող ռազմական կոչերի և մեր պաշտպանական հնարավորությունների ավելացման մասին` նկատի առնելով, որ երեկոյի մասնակիցները հաճախ են այդ թեմաների վերաբերյալ հարցերով դիմում Նախագահին:
«Իմ ուղերձը ձեզ շատ հստակ է` Լեռնային Ղարաբաղը կայացած և շարունակաբար ամրացող պետություն է, ավելին ասեմ` շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան հարևան Ադրբեջանը: Բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ շարունակվում են, և ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կավարտվեն բանակցությունները: Իսկ պաշտպանական մեր կարողությունների մասին երկու կարծիք լինել չի կարող` մենք ուժեղ ենք, ուժեղ ենք քան երբևէ, իսկ ամեն հաջորդ օրը շատ ավելի ուժեղ ենք լինելու»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
(Նախագահի խոսքն ամբողջությամբ ներկայացված է կայքի «Ելույթներ» բաժնում)