Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
03
11, 2010
Խորհրդակցություն Բագրատաշենում
Այսօր Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Բագրատաշենում խորհրդակցություն է անցկացրել, որտեղ պետական սահմանի անցակետերի արդիականացման խնդրից բացի, անդրադարձել է հարկային և մաքսային ծառայություններում տեղի ունեցող բարեփոխումներին և առկա խնդիրներին: Նախագահը նաև իր դիտարկումներն է ներկայացրել հարկային մուտքերի ապահովման հետ կապված, լսել ընթացիկ տարվա անցած տասն ամիսների հարկահավաքման կատարողականի մասին ՊԵԿ նախագահի հաշվետվությունը և մի շարք հանձնարարություններ տվել պետեկամուտների կոմիտեի ղեկավարությանը:
Սերժ Սարգսյանի դիտարկմամբ, հարկերի հավաքագրման մակարդակը դանդաղ, բայց աճում է: Կարևորը, ըստ Նախագահի, այդ աճի հետ միասին պակասել են գերավճարների չափերը:
«Մեր գլխավոր նպատակը պետք է լինի` առավելագույնս բարելավել հարկահավաքման գործընթացը և ունենալ նվազագույն քանակի բողոքներ: Տևական ժամանակ կատարված աշխատանքը` և՛ անցյալ տարի, և՛ այս տարի, իհարկե, հնարավորություն է տվել ազդել մի կողմից երկրի մակրոտնտեսական ցուցանիշների վրա, մյուս կողմից, որ ամենակարևորն է` ֆինանսավորել մեր զինված ուժերը, վճարել թոշակները, աշխատավարձերը, լուծել սոցիալական խնդիրներ: Այս միտումը պետք է շարունակվի, դրական զարգացումները, նկատի ունեմ` հավաքելիության մակարդակի բարձրացումը, հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավումը հնարավորություն են տալիս, ընդհանրապես, բարելավելու մաքսային և հարկային ծառայությունների աշխատանքը»,-նշել է Հանրապետության ղեկավարը:
Հարկահավաքությունը համարելով ծանր ու դժվարին աշխատանք, որից միշտ էլ հասկանալի պատճառներով դժգոհողներ լինելու են` նկատի առնելով, որ որևէ մեկը` աշխարհի որևէ երկրում, մեծ հաճույքով չէ, որ հարկ է վճարում, Նախագահը, այնուամենայնիվ, ոչ բոլոր դժգոհություններն է այդ հանգամանքով պայմանավորել` ընդգծելով, որ կան արդարացի պահանջներ, դժգոհություններ, որոնք օբյեկտիվ են: Սերժ Սարգսյանի խոսքով, առաջին հերթին հարկային և մաքսային ծառայության ղեկավարների խնդիրը պետք է լինի հենց այդ օբյեկտիվ դժգոհությունները տարբերակել սուբյեկտիվից, սատար կանգնել բոլոր ազնիվ աշխատողներին, պարտաճանաչ ծառայողներին, մյուս կողմից էլ` զսպել բոլոր նրանց, ովքեր անընդունելի մոտեցումներով փորձում են, այսպես կոչված` պլան կատարել, հարկ հավաքել:
«Նրանց զսպումը պետք է լինի ձեր առաջնահերթ խնդիրներից մեկը: Մենք պետք է կարողանանք ձեր օգնությամբ կատարել մեր ամենակարևոր խնդիրներից մեկը` Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավումը: Պետք է կարողանանք թեթևացնել հարկային վարչարարության բեռը: Խոսքը հարկատեսակների, մաքսավճարների նվազեցման մասին չէ, այլ` հենց վարչարարության բեռի նվազեցման: Միջազգային բազմաթիվ կառույցներ ուսումնասիրություններ են անցկացնում մեր երկրում, և փորձագետների տվյալներով, մեր միջին գործարարը իր հարկային պարտականությունները կատարելու համար ծախսում է տարեկան 985 ժամ: Դա շուրջ 123 աշխատանքային օր է: Սա չափազանց բարձր ցուցանիշ է: Մենք ուղղակի իրավունք չունենք մարդկանց այսքան զբաղեցնելու»,-նշել է Նախագահ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել մի երևույթի վրա, որից քաղաքացիները հաճախ են բողոքում, անգամ` մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, ըստ որոնց, մեր քաղաքացիներին արտասահմանում բնակվող իրենց հարազատները, ենթադրենք, 30-40 հազար դրամ արժեցող ծանրոցներ են ուղարկել, սակայն դրանք ստանալու համար տեղում նրանք ծախսել են կրկնակի մեծ գումար: Նախագահն անհասկանալի է համարել այդ երևույթը, ընդգծելով, որ խնդիրը պետք է շատ արագ լուծել: Հանրապետության ղեկավարը նույնքան կարևորել է հարկատուների հետ շփման նվազեցումը` հնարավորինս օգտագործելով էլեկտրոնային միջոցները:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է շտապ լուծում պահանջող մեկ այլ խնդրի ևս. Նախագահն անընդունելի և անհասկանալի է համարել, երբ հարկային մարմիններին հաշվետվություն են ներկայացնում նույնիսկ գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձինք, ձեռնարկությունները, այսինքն` հաշվետվություն են ներկայացնում գործունեություն չծավալելու համար: Նա հանձնարարել է վերանայել այդ մոտեցումը, և եթե այն օրենքով է նախատեսված, ապա փոփոխություն կատարել օրենքում:
Հարկային կարգապահությունը, նախատեսված հարկային մուտքերի ապահովումը, ըստ Երկրի ղեկավարի, հակադրության մեջ չեն կարող լինել հարկային վարչարարության բարելավման, հարկային բեռի նվազեցման, գործարարների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հետ: Նկատվող դրական միտումները, նաև այլ երկրների օրինակը, Նախագահի հավաստմամբ, ցույց են տալիս, որ դա միանգամայն լուծելի խնդիր է:
«Պետք է ասեմ, որ եթե աշխատանքների բարելավումը չլիներ, եթե հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մակարդակի բարձրացումը չլիներ, եթե բյուջեում նշված հարկերի քանակի չափի գերազանցումը չլիներ, ապա մենք դժվար թե կարողանայինք ճգնաժամը հաղթահարել այնպես, ինչպես կարողացանք: Ասածս չի նշանակում, որ ճգնաժամի բոլոր հետևանքները վերացան, որ մենք այլևս խնդիրներ չունենք, որ տնտեսությունը շատ արագ տեմպերով է զարգանում: Ո՛չ, ասածս նշանակում է, որ մենք գոնե ճգնաժամը կարողացանք հաղթահարել` սոցիալական ծրագրեր չկրճատելու, թոշակները վճարելու, ուսուցիչներին անխափան աշխատավարձ ապահովելու մասով: Մենք կարողացանք: Երբ մի կողմից բարելավում ենք մեր աշխատանքներն այս բնագավառում, մյուս կողմից փորձում լուծել հարկահավաքության բոլոր խնդիրները, արդյունքում` հայտնվում ենք մի իրավիճակում, երբ բարեփոխումները պետք է իրականացնենք հենց ընթացքում: Քիչ առաջ մենք եղանք Այրում կայարանում: Գնացքը երբ շարժվում է, նրա ընթացքը մենք իրավունք չունենք դանդաղեցնել: Հարկահավաքությունը համարեք մի գնացք, որը շարժվում է, և ընթացքի ժամանակ պետք է ռելսերը փոխել: Հակառակ պարագայում, այդ գնացքը կամ շրջվելու է, կամ ռելսերը չփոխելու, գնացքը ճիշտ ճանապարհով չտանելու դեպքում, այն հայտնվելու է փակուղում: Ի վերջո, երկու պարագայում էլ ընթացքը կասեցվելու է: Մենք պարտավոր ենք այդ բարեփոխումներն իրականացնել, և աշխատանքի արդյունքը մարդիկ իրենց վրա պետք է զգան: Եթե գործարարը չզգաց, եթե քաղաքացին չզգաց, եթե զբոսաշրջիկը չզգաց, մենք որքան էլ ասենք` այստեղ միջոցներ ենք ներդրել, բարելավել ենք, արտաքին տեսքը փոխել ենք, նոր սարքավորումներ ենք տեղադրել, դա ոչ մի արժեք չի ունենա: Նաև այս առումով, պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության խնդիրը պետք է լինի այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք հասարակության համար տեսանելի կլինեն»,-ասել է Հանրապետության ղեկավարը: