27
10, 2010

Աստրախանում տեղի կունենա եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահերի միջև

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է ՌԴ Աստրախանի մարզ` մասնակցելու Աստրախան քաղաքում ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանը` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հանրապետությունների նախագահների միջև, որից հետո նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Նախագահ Սարգսյանը Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հովվի, տեղի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայցելի նաև քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձան և ծաղկեզամբյուղ կդնի հուշարձան-խաչքարին: Հուշարձան-խաչքարը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում` ի հիշատակ դեռևս 1706թ. այստեղ կառուցված հայկական եկեղեցու և ի նշանավորումն Աստրախանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակի:

← Վերադառնալ