Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
26
10, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներին: Նրանք Հայաստանում են գտնվում ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում խորհրդի նիստի անցկացումը, ընդգծելով, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ կանոնադրական և ոլորտային մարմինների աշխատանքին: Սերժ Սարգսյանը կարևորել է մաքսային ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքը` ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների տնտեսությունների ինտեգրման խորացմանը, մաքսային օրենսդրությունների մերձեցմանն ու ներդաշնակեցմանը, ընթացակարգերի կատարելագործմանը, որի շնորհիվ նաև հնարավորություն է ստեղծվում առաջացող խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու:
Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ մաքսային ծառայությունների ղեկավարների երևանյան նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերն ու դրանց վերաբերյալ կայացվելիք որոշումները թույլ կտան նոր որակի բարձրացնել մաքսային ծառայությունների միջև համագործակցությունը: Այդ ամենը, Նախագահի խոսքով, կնպաստի մասնակից-պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունեության ակտիվացմանն ու, ի վերջո, տնտեսության զարգացման հետ միասին` քաղաքացիների բարեկեցությանը, ինչը բխում է ցանկացած պետության շահերից:
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Նախագահին` Երևանում նիստն անցկացնելու հրավերի համար, նշելով, որ ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների հաճախակի դարձած հանդիպումներն անցնում են բավականին գործնական մթնոլորտում և փոխադարձաբար օգտակար են: Նրանք Սերժ Սարգսյանին ներկայացրել են ընդհանուր խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերը:
Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել խորհրդի աշխատանքին: