Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
25
10, 2010
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Չիլիի Նախագահին` Չիլիի հանքափորների փրկարարական աշխատանքների բարեհաջող ավարտի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Չիլիի Հանրապետության Նախագահ Սեբաստիան Պինյերա Էչենիկեին` Չիլիի հանքափորների փրկարարական աշխատանքների բարեհաջող ավարտի կապակցությամբ:
Նախագահի շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին` հանքափորների փրկարարական աշխատանքների բարեհաջող ավարտի կապակցությամբ:
Այս ողջ ընթացքում ուշադրությամբ և հուզմունքով հետևում էինք իրադարձությունների զարգացումներին` ականատես դառնալով չիլիացի հանքափորների արիությանն ու տոկունությանը:
Կիսելով Ձեր ուրախությունն այս առթիվ` մաղթում եմ Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»: