Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
22
10, 2010
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճի պաշտոնական բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը ԱԺ պատգամավորներին շնորհավորել է ժամանակակից եւ հարմարավետ դահլիճի բացման կապակցությամբ, գնահատանքի խոսքեր ուղղել վերակառուցման ծրագրին մասնակցած բոլոր անձանց: Նախագահն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, ասել է.
«Վեհափա՛ռ Տեր,
Ազգային ժողովի պարո՛ն նախագահ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք պատգամավորներ,
Ուրախ եմ Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճի բացման առիթով այստեղ գտնվելու համար: Շնորհավորում եմ բոլորիս այս կապակցությամբ և գնահատանքի խոսքեր եմ ուղղում այս ծրագրին մասնակցած բոլոր մարդկանց:
Առաջին իսկ հայացքից տպավորված եմ արդյունքով: Իրոք, մենք ստացել ենք շատ ժամանակակից եւ աշխատելու համար հարմարավետ դահլիճ: Իսկապես, մեծ աշխատանք է կատարվել, և այդ աշխատանքի արդյունքն ակնհայտ է:
Հաճելի է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսուհետ իր նիստերը կանցկացնի այս նոր դահլիճում, որը վերակառուցվել է` հաշվի առնելով տարբեր երկրների օրինակը:
Յուրաքանչյուր խորհրդարան կոչված է ներկայացնելու իր ժողովրդի կամքը, ընտրողների բոլոր շերտերը, նրանց շահերը, հույսերն ու իղձերը: Ընտրելով մեր հասարակական և քաղաքական կյանքի կազմակերպման ժողովրդավարական ճանապարհը ` մենք ևս որդեգրել ենք հայտնի չափանիշներով առաջ շարժվելու ուղին: Անչափ կարևորում եմ Հայաստանի ժողովրդի խորապես մտածված և կշռադատված այդ ընտրությունը:
Այս ճանապարհին շատ բան արդեն արել ենք, սակայն դեռևս ավելի շատ բան ունենք անելու: Ավելին ասեմ` այս ոլորտում մեր աշխատանքը երբեք չպետք է դադարի: Այն մշտապես պետք է հետապնդի համակարգի կատարելագործման և դրա անխափան աշխատանքն ապահովելու նպատակը:
Խորհրդարանն ունի ոչ միայն օրենսդիր առաքելություն, այլև կարևորագույն դերակատարում իշխանությունների տարանջատման, հավասարակշռման գործում:
Այս առումով, ուզում եմ նաև գոհունակությամբ արձանագրել, որ խորհրդարանը Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում գործադրի հետ կիսեց երկիրը ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս բերելու լուծը, վերցրեց և կրեց պատասխանատվության իր բաժինը: Իրոք, կառավարության հակաճգնաժամային բոլոր հիմնական նախաձեռնություններն աջակցություն են ստացել խորհրդարանում, ինչի շնորհիվ ժամանակին և անհրաժեշտ ծավալով ծրագրերը կիրառվել են: Աշխարհը ցնցած ու մեր տնտեսությունից տասնյակ անգամ ավելի հզոր տնտեսություններ ծնկի բերած ճգնաժամի ծավալման ամիսներին գործադիր և օրենսդիր իշխանությունների համահունչ, ներդաշնակ ճիշտ քայլերի արդյունքում վայրկյան անգամ չուշացան և չկրճատվեցին ուսուցչի աշխատավարձն ու տարեցի կենսաթոշակը, չդանդաղեց բանակի մարտունակության անընդհատ բարձրացման տեմպը:
Ճգնաժամի փորձությանը դիմակայելու, բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու հավաքական ունակությունը չորրորդ գումարման Ազգային ժողովի կենսունակության և պետական համակարգում հայոց խորհրդարանի կարևորագույն դերի լավագույն վկայությունն է: Ավելին` վերջին տարիների զարգացումներն ապացուցեցին սահմանադրական բարեփոխումների կարևորությունը, փոփոխված Սահմանադրության կենսունակությունն ու փորձությունների առջև հայոց պետականության ամրությունը:
Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ,
Մեր ժողովրդի ստեղծագործական ձիրքն ու տաղանդը դրսևորվել են մայրաքաղաքի այս հիասքանչ կառույցում` խորհրդարանի շենքում, որը քսաներորդ դարի հայ ճարտարապետության լավագույն ձեռքբերումների արտացոլումն է: Այսօր մենք միասին պաշտոնապես բացում ենք նիստերի նոր վերակառուցված սրահը, որն իր գեղեցկությամբ իսկապես հարիր է այս ամբողջ համալիրին, այս չքնաղ շենքին: Վստահ եմ, որ այստեղ երբեք չեն դադարելու մեր պետականության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը: Հաջողություն եմ մաղթում մեզ և կրկին շնորհավորում վերակառուցված դահլիճի բացման կապակցությամբ»: