15
10, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կապանում մասնակցել է Սյունիքի մարզի երիտասարդ ընտանիքների համար նախատեսված շենքի հիմնարկեքի արարողությանը:

Մարզի երիտասարդ ընտանիքների համար Կապան քաղաքում բազմաֆունկցիոնալ շենքային համալիրը կառուցվում է “Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը” բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում` ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Շենքային համալիրի բնակարանները շուկայականից անհամեմատ էժան գներով կտրամադրվեն Սյունիքի մարզի երիտասարդ ընտանիքներին: Բնակելի համալիրը բաղկացած կլինի երեք մասնաշենքից եւ կունենա 335 բնակարան:

Կապանում Հանրապետության ղեկավարը ծանոթացել է նաեւ քաղաքի հրապարակում գտնվող վերանորոգված փոստի շենքի պայմաններին, բնակչությանը մատուցվող ծառայություններին եւ ներկա գտնվել` “Կոնվերսբանկ” ՓԲԸ-ի “Փոստբանկ Կապան 01” եւ Հայփոստի “Կապան” մասնաճյուղերի բացմանը:

Նախագահ Սարգսյանին ներկայացվել է նորոգված եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած մասնաճյուղն ու փոստային բաժանմունքը: Մասնաճյուղերից “ՓոստԲանկ Կապան 01”-ը ֆիզիկական անձանց մատուցելու է փոստբանկային ծառայություններ, իսկ “Կապան” մասնաճյուղը իրավաբանական և ֆիզիկական անձանց կմատուցի “Կոնվերս բանկի” կողմից մատուցվող բանկային ողջ փաթեթը: Միաժամանակ, կգործարկվի նաև բանկի տարածաշրջանային օժանդակող գրասենյակը, որը կապահովի մարզում առկա և բացվելիք բանկի մասնաճյուղերի գործունեությունը:

Հանրապետության ղեկավարն այնուհետ այցելել է Սյունիքի մարզպետարան, որտեղ Նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Մարզպետ Սուրեն Խաչատրյանը ներկայացրել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, ըստ բնագավառների իրականացված աշխատանքն ու առաջիկա ծրագրերը:

Սյունիքի մարզում աշխատանքային այցի առաջին օրն ավարտելուց հետո, Նախագահ Սարգսյանը մեկնել է Վայոց ձորի մարզ, որտեղ Երկրի ղեկավարին ներկայացվել է Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի իրականացման ընթացքը:



← Վերադառնալ