14
10, 2010

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Օգտվելով առիթից` Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ և հաջողություն մաղթել Ռուսաստանի տնտեսության վերելքի ուղղությամբ կատարվող լայնամասշտաբ ձեռնարկումներում` համոզմունք հայտնելով, որ բարեկամ Ռուսաստանի տնտեսական հզորացումը նաեւ զարգացման լուրջ ազդակ է Հայաստանի տնտեսության համար:

Հայաստանի Նախագահը եւ Ռուսաստանի վարչապետը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգային խնդիրներ:

← Վերադառնալ