12
10, 2010

Տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովենիայի Նախագահի հրաժեշտի արարողությունը

album picture
album picture
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սլովենիայի Հանրապետության Նախագահ Դանիլո Թյիրկի հրաժեշտի արարողությունը:

Մինչ հրաժեշտը, երկու երկրների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել` ամփոփելով այցի արդյունքները:

Այնուհետեւ Նախագահ Թյիրկը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ հանդիպում են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այցելել` Գանձարան եւ Մայր Տաճար:

Ավարտելով պաշտոնական այցը` Սլովենիայի Նախագահը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը մեկնել են Երեւանից:

← Վերադառնալ