Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
07
10, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին:
Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ինչպես նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ:
Հանրապետության ղեկավարը ողջունելով հյուրերին` նշել է, որ պատվիրակության անդամներից շատերն ամուր կապեր ունեն Հայաստանի հետ եւ տարբեր պատվիրակությունների կազմում քանիցս այցելել են մեր երկիր:
“Հայ-ֆրանսիական բարեկամությունը շատ խորը արմատներ ունի: Ես մշտապես ասել եմ եւ հիմա էլ հաճույքով կրկնում եմ, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը դարեր ի վեր կապված են եղել Ֆրանսիայի եւ ֆրանսիական մշակույթի հետ: Այդ փոխկապակցվածությունն այնքան սերտ է, որ շատ դեպքերում նույնիսկ դժվար է տարանջատել: Շառլ Ազնավուրն ու Միշել Լեգրանը, Գառզուն ու Ժանսեմը, Անրի Վերնոյը, Անրի Թրուայան, Ալեն Թերզյանը, իհարկե, ֆրանսիական մշակույթի հենասյուներից են, բայց, բնականաբար, նաեւ` հայկական մշակույթի անբաժանելի մասը: Ես շատ ուրախ եմ, որ հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններն օրըստօրե ավելի են ընդլայնվում եւ զարգանում”,-ասել է Նախագահ Սարգսյանը, կարեւորելով նաեւ հաճախակի դարձած բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնցից վերջինը ընթացիկ տարվա մարտին իր պաշտոնական այցն էր Ֆրանսիա:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ամրապնդման մասին` նշելով, որ այսօր Հայաստանում գործում են 120-ից ավելի ֆրանսիական կապիտալով ընկերություններ, որոնց վերջերս միացավ նաեւ “Ֆրանս Տելեկոմ-Օրանժ”-ը:
Հանրապետության ղեկավարը կարեւորել է արդեն տասնամյակների պատմություն ունեցող ապակենտրոնացված համագործակցությունը:
“Այսօր երեսունից ավելի գործընկերային կապեր կան հաստատված, որոնց արդյունքում քույր քաղաքներն ու շրջանները իրականացնում են տասնյակ ծրագրեր: Լավ է, որ ապակենտրոնացված համագործակցության համաժողովը տեղի է ունենում Երեւանում եւ ունի հարուստ օրակարգ: Վստահ եմ, որ օրակարգի հարցերը դառնալու են գերակա ուղղություններ մեր համագործակցության համար: Ապակենտրոնացված համագործակցությունը լրացնում է մեր պետությունների, մեր ժողովուրդների միջեւ եղած հարաբերությունները եւ այն դարձնում օրինակելի: Վստահ եմ, որ համաժողովը նոր թափ է հաղորդելու այդ համագործակցությանը”-ընդգծել է Նախագահը:
Սերժ Սարգսյանը ջերմ խոսքեր է ասել նաեւ միջխորհրդարանական համագործակցության եւ այն մարդկանց մասին, ովքեր այդ գործակցությունն առաջ են տանում` շնորհակալ աշխատանք կատարելով երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ բարեկամության ու կապերի առավել սերտացման ուղղությամբ:
“Այս տարի ամռանը Հայաստան այցելեցին ինչպես Սենատի, այնպես էլ Ազգային ժողովի “Ֆրանսիա-Հայաստան” բարեկամության խորհրդարանական խմբի անդամները, իսկ Ազգային ժողովի պատվիրակությունն իր կազմում ընդգրկել էր նաեւ “Ֆրանսիա-Թուրքիա” բարեկամության խմբի անդամներին: Նրանք միասին այցելեցին Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպեցին տեղի մարդկանց ու Ղարաբաղի ղեկավարության հետ, տեսան, թե ինչպե՞ս են այդ մարդիկ ապրում եւ, ընդհանրապես, ի՞նչ է իրենից ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վստահ եմ, որ նրանք կարողացան օբյեկտիվ գնահատել իրավիճակը”,- ասել է Նախագահ Սարգսյանը` հանդիպման մասնակիցներին եւս կոչ անելով այցելել Լեռնային Ղարաբաղ:
Հանրապետության ղեկավարը նշել է, թե տեղյակ է, որ ապակենտրոնացված համագործակցություն կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ: Անդրադառնալով այս հարցում Ադրբեջանի հակազդեցությանը` Նախագահն ասել է, որ պարզ է նաեւ Ադրբեջանի գործողությունների պատճառը. նրանք ցանկանում են, որպեսզի Ղարաբաղի մասին որեւէ մեկը, ընդհանրապես, որեւէ բան չիմանա, չլսի, չտեսնի: Հակառակ պարագայում` փլուզվում է իրենց կողմից ստեղծված մի ողջ կեղծ պատմություն: Նախագահի խոսքով, բոլոր նրանք, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ, տեսնում են ղարաբաղցիների հաջողությունները, տեսնում են, թե ինչպիսի ազատատենչ ժողովուրդ է այնտեղ ապրում, ինչպիսի քրիստոնեական մշակույթ են կարողացել ձեւավորել հազարամյակների ընթացքում եւ տեսնում են մարդկանց վստահությունը վաղվա օրվա հանդեպ: