05
10, 2010

Տեղի է ունեցել Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ այսօր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Երկրի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված` Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ: Քննարկվել է 2010թ. անցած ինն ամսվա ընթացքում Հանձնաժողովի կատարած աշխատանքը, նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, որը Հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն, այնուհետ հաշվետվության տեսքով կներկայացվի Հանրապետության ղեկավարին:

Հանձնաժողովի անդամները հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

Խորհրդակցության ավարտին Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը վստահեցրել է, որ քայլեր կձեռնարկվեն Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2010թ. աշխատանքային գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ, որակով ու ժամանակին կատարելու ուղղությամբ:

← Վերադառնալ