04
10, 2010

Նախագահ Սարգսյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի տնօրենների խորհրդի անդամներին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի գործունեությունը մեր երկրում, ընդգծելով հատկապես Բանկի ներդրումը`ուղղված Հայաստանի տնտեսության կայուն զարգացման ապահովմանը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բանկին` մեր երկրում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման գործում աջակցության համար: “Մենք ԱԶԲ գործունեությունը կարեւորում ենք ոչ այնքան Հայաստանում ներդրումների ապահովման, այլ` կառավարման նոր մշակույթի ներմուծման տեսանկյունից: Մեզ համար դա չափազանց կարեւոր հանգամանք է, որովհետեւ փորձում ենք ջանքեր ներդնել մեր երկրում արդյունավետ կառավարման մեխանիզմների եւ նոր կարողությունների ձեւավորման ուղղությամբ: Հուսով եմ, որ ձեր այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ արդյունավետ համագործակցության համար”,- ասել է Հանրապետության ղեկավարը:

Զրուցակիցները կարեւորել են ԱԶԲ-ի հետ համատեղ նախաձեռնված այնպիսի ծրագրերի իրականացումը, ինչպիսիք են “Հյուսիս-հարավ” ավտոմայրուղու կառուցումը, Հայաստանի քաղաքային և գյուղական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը, նաեւ` տարածաշրջանային զարգացում ապահովող հետագա ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը:

← Վերադառնալ