28
09, 2010

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Զամբիայի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Զամբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Նաիլոբի Սինյինզան /նստավայրը` Մոսկվա/:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ասպարեզում եւ հատկապես ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը:

Երկուստեք կարեւորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի ուսումնասիրությունը եւ այդ գործակցության զարգացման հնարավորությունը:

← Վերադառնալ