Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
09, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է “ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ” բանկի նախագահ Ժան-Մարի Սանդերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է “ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ” բանկի նախագահ Ժան-Մարի Սանդերին:
Նախագահը բարձր է գնահատել “ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ”-ի մասնակցությունն ու ներդրումը Հայաստանի բանկային համակարգում, նշելով, որ բանկն էական մասնակցություն ունի մեր տնտեսության, մասնավորապես` գյուղատնտեսության զարգացման գործում:
“Կարծում եմ, մի կողմից շատ լավ ֆինանսական ներդրում եք կատարել, մյուս կողմից էլ` նոր մշակույթ ներմուծել մեր ֆինանսական շուկա, ինչը չափազանց կարեւոր է մեզ համար”,-ասել է Նախագահ Սարգսյանը:
“ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ” բանկի նախագահ Ժան-Մարի Սանդերը նշել է, որ բանկը մեծ սիրով եւ պատասխանատվությամբ է իր գործուն մասնակցությունն ունենում Հայաստանի տնտեսության զարգացմանը` առաջնահերթություն տալով գյուղատնտեսության ոլորտին, այնուհետ`գյուղական տարածքների զարգացմանը, իսկ հետագայում նախատեսում է նաեւ իր գործունեությամբ նպաստել, ընդհանուր առմամբ, երկրի զարգացման գործին:
Ժան-Մարի Սանդերի խոսքով, “ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ”-ը, բացի ֆինանսատնտեսական համագործակցությունից, իր ներդրումն է բերում նաեւ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում: Իբրեւ օրինակ, նա նշել է անցյալ տարի բանկի հովանավորությամբ Ֆրանսիայում անցկացված Կոմիտասի 140-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը:
Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է, որ կան բոլոր նախադրյալները Հայաստանում “ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ” բանկի հետագա գործունեության առավել աշխուժացման եւ ընդլայնման համար: