Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
22
09, 2010
Նախագահ Սարգսյանը շարունակում է ստանալ շնորհավորական ուղերձներ ՀՀ անկախության 19-րդ տարեդարձի առթիվ
Հանրապետության ղեկավարին, մասնավորապես, շնորհավորել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Քրիստիան Վուլֆը, Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, Իտալիայի Հանրապետության Նախագահ Ջորջո Նապոլիտանոն, Հունաստանի Հանրապետության նախագահ Կարլոս Պապուլիասը, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոն, Իռլանդիայի նախագահ Մերի Մըքելիզը, Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը, Նիդերլանդների թագուհի Բեատրիքսը, Ճապոնիայի կայսր Աքիհիտոն, Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Կորեայի Հանրապետության նախագահ Լի Մյուն-Բակը, Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Իսլամ Քարիմովը, Կատարի Պետության էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա ալ-Թանին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոն, Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Մալդիվյան Հանրապետության նախագահ Մոհամեդ Նաշիդը, Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Սուլտան Բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդը, Հռոմի պապ Բենեդիկտոս տասնվեցերորդը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Մետրոպոլիտը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ շարունակում է շնորհավորանքներ ստանալ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ շարունակում է շնորհավորանքներ ստանալ: