Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
21
09, 2010
ՀՀ անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգեւներ
Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի ղեկավարի նստավայրում հանձնել է պետական բարձր պարգեւներ:
Շնորհավորելով պարգեւատրվածներին` Նախագահ Սարգսյանն ասել է. "Պարգեւատրման արարողությունները սովորաբար կատարվում են տոնական միջոցառումների շրջանակներում, եւ ընդհանրապես, տոնական օրերը շատ լավ առիթ են գնահատանքի ու դրվատանքի խոսքեր ուղղելու նրանց, ովքեր ամեն օր են արժանի մեր ուշադրությանը, ովքեր բարեխղճորեն կատարում են ի վերուստ իրենց տրված աշխատանքը, ովքեր առաջ են մղում մեր հասարակությունը:
Մենք միշտ ասում ենք, որ մեզ համար ամենից կարեւոր արժեքը մարդն է: Ուզում եմ ավելացնել, որ մեզ համար ամենից կարեւոր արժեքը` վաստակաշատ մարդն է: Այն մարդը, ով բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց տաղանդով, բարեխղճությամբ, պատասխանատվությամբ, անմռունչ կատարում են իրենց աշխատանքը, եւ շատ պարագաներում, միգուցե, այդ մարդիկ չեն արժանանում այն գնահատականին, որին արժանի են: Բայց մեծ հաշվով, մարդու լավ եւ բարեխիղճ գործը չի կարող մնալ առանց գնահատականի:
Ես սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ: Առջեւում մեր 20-ամյակի միջոցառումներն են: Իհարկե, պետության համար երիտասարդ տարիք է, բայց միեւնույն ժամանակ, նաեւ` պարտավորեցնող: Այս ընթացքում շատ բան է արվել, սակայն բոլորիս համար էլ պարզ է, որ անելիքները բազմաթիվ են: Եւ ես առավել քան վստահ եմ, որ ձեր օժանդակությամբ, մեր վաստակաշատ եւ տաղանդավոր այլ անհատների ակտիվ մասնակցությամբ կարողանալու ենք լուծել բոլոր այն պրոբլեմները, որ ծառացած են մեր պետականության եւ պետության առջեւ: Մենք երբեք մարտահրավերներից չենք խուսափել, որովհետեւ խուսափել մարտահրավերներից` նշանակում է անձնատուր լինել, հանձնվել: Մեր տեսակն այդպիսին չէ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, ցանկանում երջանկություն, առողջություն եւ կրկնապատկված եռանդով նոր ձեռքբերումներ` ի փառս մեր Հայրենիքի":