Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
17
09, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հարգելի՛ մրցանակակիրներ և հյուրեր,
Այսօր ինձ համար մեծ պատիվ և հաճույք է հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը: Սա նոր երևույթ է մեր իրականության մեջ: Եվ այն վկայում է Հայաստանի` դեպի աստղագիտություն, աստղաֆիզիկա և հարակից գիտություններ ունեցած մեծ հետաքրքրության մասին, այն մասին, թե մեր հասարակական գիտակցության ու կարծիքի մեջ որքան կարևոր են նվաճումներն այս բնագավառում: Այդ կարծիքն ու գիտակցությունը մեզանում ձևավորող ամենախոշոր անհատականությունը համաշխարհային հռչակ և հեղինակություն ունեցող աստղագետ Վիկտոր Համբարձումյանն էր` իր ստեղծած Բյուրականի աստղադիտարանով և հիմնած դպրոցով: Հենց նրա բացառիկ կերպարն էր, որ բազմաթիվ հայ երիտասարդների համար դարձավ ոգեշնչող օրինակ, և նրանք ընտրեցին աստղագետի ու աստղաֆիզիկոսի մասնագիտությունները` հետագայում արձանագրելով լուրջ հաջողություններ միջազգային ասպարեզներում:
Աստղագիտության պատմության օտար մասնագետներն առաջինն էին, որ պատմական Հայաստանի տարածքը համարեցին աստղագիտության ծագման օջախ, աստղագիտության հայրենիք, ապա նոր փաստարկներով նրանց միացան նաև հայ ուսումնասիրողները: Հայաստանում քիչ չեն այն վայրերը, որոնք մասնագետների կողմից մեկնաբանվում են որպես հնագույն աստղադիտարաններ: Հեռավոր նախնիների գործի փայլուն շարունակողներն են Վիկտոր Համբարձումյանն ու աստղագիտության հայկական դպրոցի մյուս ներկայացուցիչները:
Ուրախ եմ, որ մեր մրցանակը գտել է իր առաջին արժանավոր դափնեկիրներին: Ես սրտանց շնորհավորում եմ նրանց այս հաջողության համար և մաղթում գիտական նոր բացահայտումներ: Սրանով, հարգելի´ մրցանակակիրներ, մենք ցանկանում ենք ոչ միայն գնահատել ձեր կատարած աշխատանքը, այլև հասարակական լայն հնչեղություն հաղորդել գյուտերին, որոնք ունեն համամարդկային նշանակություն: Մեր պրագմատիկ դարաշրջանում նոր արտաարեգակնային մոլորակների, նրանց կենտրոնական աստղերի հայտնաբերումն ու բնութագրումը, որոնք ուղղակիորեն կապված չեն անմիջական շահ և ֆինանսական օգուտ ստանալու հետ, կարող են շատ ռոմանտիկ զբաղմունք համարվել, բայց մենք համոզված ենք, որ հենց նման գիտական նվաճումներն են, որ մեծ հաշվով ընդլայնել են մեր իմացության սահմանները, ինչպես նաև առաջ մղել մարդկային քաղաքակրթությունը:
Հաճախ կամ հազվադեպ երկնքին նայում են բոլորը, բայց կան մարդիկ, ովքեր, երկնքին նայելիս տեսնում են շատ ավելին, քան մենք: Այսօր այս սրահում մենք շնորհավորում և մեծարում ենք հենց այդպիսիններին` Ժնևի համալսարանի պրոֆեսոր Միշել Մայորին և իր գիտական խմբին, ովքեր տեսան և աշխարհին պատմեցին այն, ինչ աշխարհը դեռ չէր տեսել:
Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի կազմակերպիչներին և հանձնաժողովի անդամներին, ովքեր մեծ ծավալի աշխատանք են կատարել և անաչառ կերպով ընտրել լավագույններին: Մաղթում եմ, որ այսուհետ ևս հանձնաժողովը պահի չափանիշների բարձր նշաձողը:
Ոգևորիչ է, որ մրցանակային հիմնադրամի ձևավորման հարցում պետությանը միացել են «Լույս» և «Փյունիկ» հիմնադրամները: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր հավատացին այս նախաձեռնության հեռանկարային ուժին և իրենց բարեհաճ նվիրատվություններով հնարավոր դարձրեցին այն կյանքի կոչել. այստեղ ես մաս¬նավորապես ուզում եմ առանձնացնել Հրանտ Վարդանյանին և Գաբրիել Ջամբարջյանին: Շնորհակալ եմ այս մարդկանց: Ես չափազանց կարեւորում եմ, որ այսպիսի միջոցառումներին պետությունից բացի, մասնակցում են նաեւ անհատներ:
Վիկտոր Համբարձումյանի անունը կրող մրցանակը պետք է խթանի գիտության զարգացումը, ինչպես նաև արժանի լինի հայ գիտնականի ու հայրենասերի հանճարի մեծությանն ու հիշատակին: Մեծ հեռանկարի մեջ այն հզոր ազդակ է հաղորդելու նաև հայկական աստղագիտության և ընդհանրապես գիտության վերելքին£ Այս հավատով ենք հիմնել այս մրցանակը, և ես հպարտ եմ, որ այն արդեն կայացած փաստ է: Այս առթիվ շնորհավորում եմ բոլորիս:
Շնորհակալություն: