Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
17
09, 2010
Նախագահ Սարգսյանը հանձնել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտահերթ ընդհանուր ժողովում, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած հեղինակավոր գիտնականներ, շվեյցարացի հայտնի աստղաֆիզիկոս Միշել Մայորին ու նրա գիտական խմբի անդամներ Գարիկ Իսրայելյանին եւ Նունո Սանտոսին է հանձնել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը: Մրցանակը հիմնվել է ՀՀ Նախագահի 2009թ. ապրիլի 16-ի հրամանագրով: Այն նպատակ ունի հավերժացնելու մեծ աստղաֆիզիկոսի հիշատակը եւ խթանելու նրա գիտական ժառանգության զարգացումը: Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ` աստղաֆիզիկայի եւ դրան հարակից բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար: Մրցանակային ֆոնդը 500,000 ԱՄՆ դոլար է:
Շնորհավորելով մրցանակակիր գիտնականներին`Հանրապետության ղեկավարը նշել է.
“Ուրախ եմ, որ մեր մրցանակը գտել է իր առաջին արժանավոր դափնեկիրներին: Ես սրտանց շնորհավորում եմ նրանց այս հաջողության համար և մաղթում գիտական նոր բացահայտումներ: Սրանով, հարգելի´ մրցանակակիրներ, մենք ցանկանում ենք ոչ միայն գնահատել ձեր կատարած աշխատանքը, այլև հասարակական լայն հնչեղություն հաղորդել գյուտերին, որոնք ունեն համամարդկային նշանակություն ”:
Հանրապետության ղեկավարի խոսքով, Վիկտոր Համբարձումյանի անունը կրող մրցանակը պետք է խթանի գիտության զարգացումը, ինչպես նաև արժանի լինի հայ գիտնականի ու հայրենասերի հանճարի մեծությանն ու հիշատակին: Նախագահի հավաստմամբ, մեծ հեռանկարի մեջ այն հզոր ազդակ է հաղորդելու նաև հայկական աստղագիտության և ընդհանրապես գիտության վերելքին: