Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
31
08, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի զրույցը ուսման մեջ հաջողությունների հասած աշակերտների եւ ուսանողների հետ
Նախագահի նստավայրում այսօր հյուրընկալված ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրները, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգեւների արժանացած դպրոցականները եւ մաթեմատիկայի “Կենգուրու” մրցույթի հաղթողները, մեդալների եւ պարգեւների հանձնման արարողությունից հետո, իրենց հետաքրքրող հարցերի շուրջ զրուցել են Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հանդիպման մասնակիցներին հետաքրքրել է, թե մեր երկրում գիտության եւ կրթության զարգացման ի՞նչ նոր ուղիներ եւ հնարավորություններ կան, որոնք կնպաստեն նաեւ օլիմպիադաներում հաջողությունների հասնելուն: Ընդգծելով, որ օլիմպիադաներում հաղթելն, իրոք, պատվաբեր է, երկրի ղեկավարն ասել է, որ մեր դպրոցների, հանրակրթության համար դա միակ ցուցանիշը չէ. “Մենք պետք է կարողանանք այսօր մեր դպրոցը եւ բարձրագույն ուսումնական հաստատությունը դարձնել ժամանակի պահանջներին համահունչ: Պետք է կարողանանք մեր կրթական համակարգը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Թե դրա համար ի՞նչ է անհրաժեշտ, արդեն բոլորիս համար էլ պարզ է. անհրաժեշտ են միջոցներ, անհրաժեշտ է կամք, անհրաժեշտ է ծրագիր: Եւ այն բարեփոխումները, որ այսօր իրականացվում են, համոզված եմ, բերելու են մեր դպրոցի, բուհի որակական փոփոխմանը: Մեզնից որեւէ մեկն իրավունք չունի փնովել այն, ինչը նախկինում` 30-ականներին , 40-ականներին, 70-ականներին, 80-ականներին եղել է: Բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ամեն համակարգ, այդ թվում` նաեւ ուսումնականը, առաջընթաց ապահովի: Ես մեծ հավատ ունեմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր նշաձողը միշտ բարձր են տեսնում: Այն նշաձողը, որ այսօր մենք տեսնում ենք մեր դպրոցի, բուհի համար, իրոք, անհրաժեշտ է մեր հասարակությանը: Վստահ եմ, որ եթե մենք կարողանանք հասնել այդ նշաձողին, ապա շատ մեծ ավանդ ներդրած կլինենք մեր պետության ամրապնդման եւ զարգացման գործում: Իսկ այդ նշաձողին պետք է հասնենք ե'ւ ուսուցիչների, ե'ւ աշակերտների շնորհիվ եւ, իհարկե, պետության հնարավորությունների մեծացման միջոցով”:
Ուսանողներից մեկը հարցրել է Սերժ Սարգսյանին, թե երկրի ղեկավարն ինչպիսի՞ն կուզենար տեսնել այսօրվա հայ երիտասարդին: “Կցանկանայի, որ ժամանակակից երիտասարդը լիներ կրթված, ունենար գիտելիք, որ մեր հավերժական արժեքները` հայրենասիրությունը, երկրին նվիրված լինելը, մեծ տեղ ունենային նրա կյանքում: Կցանկանայի, որ այդ երիտասարդը լիներ ակտիվ, որ նրան հուզեր մեր երկրի, հասարակության խնդիրները, որ նա ունենար ակտիվ կենսակերպ եւ, վերջապես, կուզենայի, որ նա լիներ արժանապատիվ, ունենար ապագա կերտելու շատ մեծ ցանկություն եւ վճռականություն: Կուզենայի, որ նա գիտակցեր, որ մեր երկրի հաջողություններն ինչ-որ չափով պայմանավորված են նաեւ իր դիրքորոշմամբ եւ իր մասնակցությամբ, որովհետեւ, եթե յուրաքանչյուրը մտածի, թե առանց իրեն էլ մենք կարող ենք ունենալ ուժեղ բանակ, լավ դատաիրավական համակարգ եւ հաջողություններ բազմաթիվ այլ ոլորտներում, ապա մենք չենք կարող ունենալ իրոք ուժեղ երկիր: Կուզենամ, որ երիտասարդներն ուղղակի համոզված լինեն, որ առանց իրենց պարզապես հնարավոր չէ մեծ գործեր կատարել: Կցանկանայի, որ բոլորդ մասնակցեք կամ գոնե ձգտում ունենաք մասնակցելու այդ գործերին”,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:
Դպրոցականներից մեկն էլ հետաքրքվել է, թե որո՞նք են այն երեք գլխավոր պայմանները, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր նախագահ` Սահմանադրությամբ նախատեսվածից բացի: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ, իր կարծիքով, ցանկացած նախագահ պետք է շատ դրական հատկանիշներով օժտված լինի, ունենա շատ սկզբունքներ. “Կարծում եմ` Նախագահն առաջին հերթին պետք է սիրի իր երկիրը, իր ժողովրդին: Սա` մի հանգամանք: Երկրորդ հանգամանքն այն է, որ յուրաքանչյուր նախագահի համար, ոչ թե հայտարարությունների տեսքով, այլ իրականում, իր երկրի, իր ժողովրդի շահը պետք է բարձր լինի ամեն ինչից, բացարձակապես` ամեն ինչից: Երրորդ` կարծում եմ, որ յուրաքանչյուր նախագահ մեր նման երկրներում, միգուցե նաեւ շատ այլ տեղերում, պետք է աշխատի գիշեր-ցերեկ”,- ասել է Հանրապետության ղեկավարը:
Բժշկի մասնագիտությունն ընտրած եւ արդեն Մ. Հերացու անվան բժշկական համալսարան ընդունված ուսանողներից մեկը Հանրապետության ղեկավարի կարծիքն է հարցրել արտերկրից մասնագետներ հրավիրելու երեւույթի մասին, երբ Հայաստանում էլ, ըստ նրա, կարելի է, լավ սովորելով դառնալ նույնքան պահանջված ու լավ մասնագետ, որքան դրսից հրավիրվողները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ մասնագետների փոխայցելություններն ու շփումները, այդ թվում` առողջապահության ոլորտում, իրենց մեջ ոչ միայն որեւէ վտանգ, որեւէ վատ բան չեն պարունակում, այլեւ օգտակար են, քանի որ ժամանակակից աշխարհում պարփակվել, փորձել ամեն ինչ ինքնուրույն անել` ճիշտ չէ. “Այլ խնդիր է, որ մենք պետք է կարողանանք շփվել մեր գործընկերների հետ որպես հավասարը` հավասարի: Եւ եթե մեր բժիշկները, իսկ մենք ունենք բազմաթիվ բժիշկներ, ովքեր այս չափանիշներին համապատասխանում են, կարողանան շփվել իրենց գործընկերների հետ, դրանից միայն օգուտ կստանանք: Այնպես որ, մաղթում եմ, որ համալսարանում ուսանելու տարիներին ձեռք բերես գիտելիքներ, այնուհետեւ դառնաս լավ մասնագետ եւ մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնես այդ շփումներում”,-պատասխանել է Նախագահ Սարգսյանը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունված մեկ այլ ուսանող, ով անվճար տեղերի կրճատման պատճառով ընդունվել է վճարովի համակարգ, Նախագահ Սարգսյանին խնդրել է մեկնաբանել, թե ինչո՞ւ ուսման մեջ հաջողություններ ունենալով, մեդալ ստանալով` ինքն այժմ ստիպված է սովորել վճարովի հիմունքներով: Հանրապետության ղեկավարը բացատրել է, թե ինչպե՞ս է ձեւավորվում եւ հաստատվում պետական պատվերը, եւ ինչո՞ւ պետությունն իր ներկայիս հնարավորություններով ի վիճակի չէ վճարել ավելի շատ տեղերի համար. “Ցավոք, մենք չունենք այն հնարավորությունները, որ միգուցե այլ երկրներում կան, որպեսզի բոլոր մասնագիտությունները լինեն անվճար: Պետությունն ընտրություն է կատարում, թե ո՞ր մասնագիտությունն ընտրի: Տվյալ պարագայում, թե ինչո՞ւ է այդպիսի ընտրություն կատարվել, պատճառը հետեւյալն է` իրավագետի մասնագիտություն ստացողների քանակը շատ է, ձեզ անկեղծորեն եմ ասում: Սա է եղել պատճառը, բայց այս դեպքերում էլ կան հնարավորություններ` օգնելու բոլոր նրանց, ովքեր ի վիճակի չեն վճարել ուսման վարձը: Մենք այդ հնարավորությունների մասին բոլոր գերազանց սովորողներին կտեղեկացնենք”:
Արտերկրում ուսում ստանալու վերաբերյալ Նախագահի տեսակետը պարզել ցանկացող ուսանողի հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե միանգամայն նորմալ երեւույթ, անգամ` անհրաժեշտություն է համարում արտերկրում կրթություն ստանալը, հատկապես` որոշ մասնագիտությունների գծով, որոնց կարելի է տիրապետել միայն արտերկրում. “Նույնիսկ Հայաստանում սովորածներին եւ ավարտածներին մեկ-մեկ խորհուրդ եմ տալիս վերապատրաստում անցնել նաեւ արտերկրում: Մենք խրախուսում ենք արտերկրում սովորողներին եւ պատահական չէ, որ այստեղ` նախագահական նստավայրում, հանդիպումներ ենք ունենում բոլոր այն ուսանողների հետ, ովքեր սովորում են արտասահմանի առաջնակարգ ուսումնական հաստատություններում: Մենք շատ շատերի համար սահմանում ենք կրթաթոշակներ: Մի բան ակնհայտ է` եթե կարելի է նույն մասնագիտությունը նույն որակով ստանալ թե' Հայաստանում, թե' արտերկրում, իհարկե, նախընտրելի է սովորել Հայաստանում: Իսկ եթե այդ հնարավորությունները մենք չունենք, միայն կարելի է ողջունել եւ խրախուսել արտերկրում կրթություն ստանալը: Սակայն շատ կարեւոր է, որ գիտելիք ստանալուց հետո վերադառնաք հայրենիք: Եթե ստացած գիտելիքները հնարավոր չէ հայրենիքում կիրառել, ապա որեւէ վատ բան ես չեմ տեսնում, որ երիտասարդ մասնագետը, իր գիտելիքները փորձի կիրառել արտերկրում, այնուհետեւ վերադառնա Հայաստան: Այդպիսի դեպքեր էլ են լինում: Ես ասացի, որ մեր արմատներն այստեղ են, մեր հայրենիքն այստեղ է, եւ յուրաքանչյուր հայ պետք է մշտապես մտածի, թե ե՞րբ է վերադառնալու իր արմատներին, ե՞րբ է վերադառնալու հայրենիք, որովհետեւ հայրենիքը միշտ սպասում է իր զավակներին: Նորից եմ կրկնում, եթե մարդ իր տաղանդն ամբողջովին չի կարողանալու դրսեւորել իր հայրենիքում, որեւէ խնդիր այստեղ չկա: Ես կարող եմ մի պարզ օրինակ բերել` կարող է լինել մասնագիտություն, լինել գիտության ճյուղ, որը Հայաստանում զարգացած չէ, չունի համապատասխան լաբորատորիաներ, համապատասխան պայմաններ: Այս դեպքում շատ նորմալ երեւույթ կլինի: Բայց երբ մեր երիտասարդներն արտերկրում կատարում են աշխատանք, որ Հայաստանում էլ կարելի է անել, այդ պարագայում ես չեմ հասկանում այն հայ երիտասարդներին, ովքեր մնում են արտերկրում: Այնպես որ, շատ հանգիստ կարող ես սովորել, գիտելիք ձեռք բերել: Իսկ այստեղ սպասելու ենք, որ վերադառնաս Հայաստան եւ քո գիտելիքն օգտագործես ի նպաստ մեր ժողովրդի”:
Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի տրանսպորտի ֆակուլտետ ընդունված ուսանողին հետաքրքրել է, թե իր մասնագիտության, մասնավորապես` տրանսպորտային համակարգի զարգացման առումով, ինչպիսի՞ նախագծեր կան. “Ես կարծես թե ասել եմ, որ տրանսպորտային համակարգը երկրի զարկերակն է, արյունատար երակները, առանց որոնց հնարավոր չէ ժամանակակից աշխարհում ապրել. աշխարհը փոքրանում է նաեւ շնորհիվ զարգացած տրանսպորտային համակարգի: Եթե կոնկրետ ծրագրերի մասին է խոսքը, ապա, այո, Հայաստանի տրանսպորտային համակարգը զարգացնելու որոշակի ծրագիր ունենք: Վստահ եմ` մինչեւ մասնագիտություն ձեռք բերես, մենք արդեն ունենալու ենք նաեւ հաղորդակցման լուրջ ուղիներ մեր հարեւանների հետ: Հիմա ցանկանում ենք, որպեսզի հյուսիս-հարավ ճանապարհ կառուցվի: Ինչ վերաբերում է տրանսպորտը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելուն` այդ ծրագիրն արդեն սկսել ենք իրականացնել եւ, ամենայն հավանականությամբ, գարնանն արդեն կսկսվեն աշխատանքները: Միջոցները կան, նախագծերն արվում են: Եթե չեմ սխալվում, նույնիսկ արդեն մրցույթ է հայտարարվել, կամ մոտ ժամանակներս կհայտարարվի: Երկաթուղային տրանսպորտի հետ կապված, ցանկանում ենք այդպիսի մի ծրագիր իրականացնել եւ երկաթուղային հաղորդակցություն ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այստեղ բավականին աշխատանք կատարված է, եւ մեր երկրի համար այս չափազանց կարեւոր ծրագիրն իրականացնելու ենք: Մենք մեծ կարիք ունենք ժամանակակից չափանիշներին համապատասխան որակյալ մասնագետների: Հույս ունեմ, որ դու եւ քո ընկերներն այդ բացը լրացնելու եք”:
Աշակերտներից մեկը հարցրել է Նախագահ Սարգսյանին, թե որո՞նք են եղել նրա սիրած առարկաները դպրոցում կամ համալսարանում: Նախագահն ասել է, որ դպրոցում սիրել է պատմություն առարկան, սակայն բուհական կրթության ժամանակ գերադասել է հայոց լեզուն եւ գրականությունը:
Դպրոցականներին հետաքրքրել է նաեւ, թե Նախագահն ազատ ժամերին ի՞նչ գրքեր է ընթերցում եւ ի՞նչ երաժշտություն է գերադասում լսել: Սերժ Սարգսյանն ասել է, որ հաճախ է վերընթերցում անցյալում կարդացած գրքերը, քանի որ մեծ գրողների գործերը տարբեր տարիքում յուրովի են ընկալվում: “Հասցնում եմ նաեւ ծանոթանալ ժամանակակից որոշ ստեղծագործողների աշխատանքներին, ընթերցում եմ աշխարհում մեծ հետաքրքրություն առաջացրած գործեր, ինչն ուղղակի անհրաժեշտություն է: Շատ եմ սիրում մեր` ազգային երաժշտությունը: Պարբերաբար լսում եմ մեծանուն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, ընդհանրապես, մեր դասական երաժշտությունը, նաեւ` Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները”,- ասել է Նախագահը:
Աշակերտներից մեկի հարցին, թե ՀՀ Նախագահն ունի՞ դեռեւս չիրականացված որեւէ երազանք, որը հայրենիքի մասին չէ, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ Նախագահն էլ սովորական մարդ է եւ շատ պարզ երազանքներ ունի. “Բայց դժվարանում եմ ասել, թե այդ ի՞նչ երազանք է, որ հայրենիքի հետ կապված չէ եւ չի կատարվել”:
Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցը ներկայացնող աշակերտը Նախագահին եւ հանդիպմանը ներկա գիտության եւ կրթության նախարարին դիմել է խնդրանքով` վերազինելու իրենց մարզի դպրոցներում կենսաբանության, քիմիայի եւ ֆիզիկայի լաբորատորիաները, որպեսզի տեսական գիտելիքները զուգակցվեն գործնականով:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին տարիներին բազմաթիվ ժամանակակից լաբորատոր սարքավորումներ են ներմուծվել Հանրապետություն, ինչը, թերեւս, բավարար չի եղել բոլոր դպրոցներում բարելավելու լաբորատոր պայմանները: Նախագահը խոստացել է համապատասխան հանձնարարական տալ` այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու համար:
Հարցերից բացի, հանդիպման մասնակիցները շնորհավորել են միմյանց` ուսման մեջ հաջողությունների հասնելու կապակցությամբ, ընդունելության համար շնորհակալություն հայտնել երկրի Նախագահին եւ ներկայացրել իրենց տեսակետները քննարկվող հարցերի վերաբերյալ:
“Ուզում եմ ողջունել բոլորին, ուզում եմ ասել, որ շատ ոգեւորիչ է, որ մեզ մեդալ հենց պարոն Նախագահն է հանձնում: Շատ շնորհակալ ենք մեզ այսպես ոգեւորելու համար: Շատերի կարծիքով` մեդալն այդքան էլ մեծ բան չէ. բուհ ընդունվելիս, ինչպես գիտեք, այն ոչ մի առավելություն չի տալիս: Բայց մեդալը մեծ առավելություն է, դա այն պարգեւն է, որ ստանում եմ իմ գիտելիքների դիմաց: Սա շատ պարտավորեցնող է, եւ ես, որպես Հայաստանի քաղաքացի, ինձ ավելի պարտավորված եմ զգում: Այն եւս մեկ խթան է, որպեսզի ես ավելիին ձգտեմ: Ուզում եմ ասել, որ ես հպարտ եմ, որ հայ եմ, որ ապրում եմ Հայաստանում, որ իմ մեդալն ստանում եմ հենց Հայաստանի Նախագահի կողմից: Ուզում եմ վստահեցնել, որ ես ավելի մեծ գիտելիքներ եմ ձեռք բերելու եւ դրանք օգտագործելու եմ միմիայն Հայաստանի շահերի համար”,- ասել է մեդալակիր շրջանավարտներից մեկը:
Նախագահ Սարգսյանն արձագանքել է ասվածին` ուսանողին խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել մեդալի արժեքը նսեմացնող կարծիքներին: “Կա մարդկային տեսակ, որը չի կարողանում գնահատել լավը, իրարից տարբերել լավն ու վատը: Եթե մեդալը մեծ բան չէ, ապա ինչո՞ւ տասնյակ հազարավորներից ընդամենը տասնյակներին է հաջողվում այն ստանալ: Ամեն ինչ էլ կարելի է ասել: Երբ կհարցնեն, միշտ կասես, որ սա մի նշան է, որը քեզ տարբերում է ուրիշներից”,-ընդգծել է Հանրապետության ղեկավարը: