20
08, 2010

ՀՀ Նախագահի խոսքը ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի բացմանը

album picture
Հարգելի գործընկերներ,

Սիրելի բարեկամներ,

Ես անկեղծորեն ողջունում եմ ձեզ Երեւանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցության առիթով: Ուզում եմ առանձին ողջունել Ռոզա Իսակիին, ով առաջին անգամ է մասնակցում ՀԱՊԿ ձեւաչափով հանդիպմանը:

ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովները բավականին արդյունավետ ստացվեցին: Չսահմանափակվելով կոնկրետ օրակարգով եւ քննարկելով ամենատարբեր հարցեր` մենք, որպես կանոն, վատ արդյունքների չենք հասնում:

Հիշենք. ընդամենը կես տարի առաջ Բորովոյում առաջին անգամ ներկայացվեց արագ արձագանքման համատեղ ուժերի ստեղծման գաղափարը: Այսօր այդ ուժերը ձեւավորված են եւ պատրաստ` կոլեկտիվ հիմքերով լուծելու իրենց առաջադրվող խնդիրները: Անցկացվել են առաջին զորավարժությունները, եւ պատրաստվում ենք հաջորդին:

Վստահ եմ, որ մենք այսօր եւս կարծիքներ կփոխանակենք անդամ-երկրների առավել արդիական հարցերի, ՀԱՊԿ ներուժի արդյունավետության հետագա բարձրացման եւ Կազմակերպության պատասխանատվության գոտում խաղաղության, անվտանգության ու կայունության ապահովման աշխատանքների շուրջ:

Այս կապակցությամբ կցանկանայի մեզ արդյունավետ աշխատանք մաղթել եւ խոսքը փոխանցել հավաքական անվտանգության խորհուրդը նախագահող ՌԴ Նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւին:

Խնդրեմ, Դմիտրի Անատոլիի:

← Վերադառնալ