Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
20
08, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի տրվել է պետական ընթրիք
Այսօր երեկոյան ՀՀ Նախագահի նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա տիկնոջ` Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ նրա տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի, տրվել է պետական ընթրիք, որի ժամանակ, ընդունված արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով:
“Սա նշանակալից այց է: Պետական այց հասկացության էությունը խորհրդանշում է հարաբերությունների այն բարձրագույն մակարդակը, որ կարող է գոյություն ունենալ երկու պետությունների միջեւ: Եւ տվյալ այցը լավագույն հնարավորությունն է մեր հարաբերությունների դինամիկայի դիտարկման, որոշ արդյունքների ամփոփման եւ մեր դաշնակցային փոխգործակցության նոր նպատակների նախանշման համար”,-ասել է ՀՀ Նախագահը:
Մենք հպարտանում ենք մեր ժողովուրդների միջեւ բարեկամական վաղեմի եւ ամուր կապերով, երկու պետությունների բազմակողմ եւ հաջող համագործակցությամբ: Հայ-ռուսական համագործակցությունը կովկասյան տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովման ամենակարեւոր բաղադրիչներից է: Դրա ապացույցն են այն կարեւոր հարցերը, որոնք մենք առաջիկայում կքննարկենք”,- նշել է ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ հայ-ռուսական համագործակցությանը բնորոշ պատմական բարեկամության, վստահության, արժեքներին նվիրվածության հսկայական ժառանգության կարեւորության մասին: “Ռուսաստանի Նախագահի այսօր մեկնարկած պետական այցի առաջին իսկ րոպեից` ես եւս մեկ անգամ զգացի երկուստեք վստահություն, որ մենք կարող ենք առաջ շարժվել: Մենք կարո'ղ ենք եւ եռանդուն կյանքի կկոչենք համատեղ նախանշված ծրագրերը”,- ասել է Նախագահ Սարգսյանը:
ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության, Ռուսաստանի Դաշնության եւ ռուս գործընկերների մասին ասված բարի խոսքերի համար: “Մեր հարաբերությունները, իրոք, դարերով են հաշվվում: Եւ որ ամենակարեւորն է` այդ դժվարին պատմական փուլերում մեր ժողովուրդներն ավանդաբար աջակցել են միմյանց: Դրա օրինակները շատ են”,- նշել է Դմիտրի Մեդվեդեւը:
Նախագահ Մեդվեդեւը նաեւ նշել է, որ Հայաստանն առաջիններից մեկը օգնության հասնելով Ռուսաստանին անտառային հրդեհների դեմ պայքարում` բարոյական եւ մարդկային մեծ աջակցություն է ցուցաբերել:
“Ռուս-հայկական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում` իսկապես շատ սերտ են: Դրանք նույնիսկ կարելի է օրինակելի կոչել, ընդ որում` բոլոր ուղղություններով: Մեր երկխոսությունը փոխշահավետ է, այդ թվում` նաեւ մարզերի եւ մարդկանց միջեւ ուղիղ շփումների միջոցով, ինչը հատկապես կարեւոր է եւ գնահատելի:
Ես ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Հայաստանի ղեկավարությանը, բոլոր գործընկերներին` մեր հարաբերությունների ամրապնդման, մեր երկրները միմյանց կապող, իսկապես, դաշնակցային հարաբերությունները զարգացնելու անկեղծ ձգտման համար: Այս պետական այցը հենց այդ դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն է”,- նշել է ՌԴ Նախագահը:
ՌԴ Նախագահի պատվին տրվող պետական ճաշին մասնակցել են ՀՀ եւ ՌԴ նախագահները` իրենց տիկնանց հետ, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամները, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ակտիվ ներդրում ունեցող հասարակական, մշակութային, գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
ՀՀ եւ ՌԴ նախագահները երեկոյան նաեւ զբոսնել են Հանրապետության հրապարակում, “Երգող շատրվանների” շուրջ` ունկնդրելով հատուկ ՌԴ Նախագահի պետական այցի պատվին հնչող ռուս դասականների ստեղծագործություններ: Հրապարակում գտնվող երեւանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին: Այնուհետեւ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւն այցելել են երեւանյան սրճարաններից մեկը: