19
08, 2010

Պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ:

ՌԴ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը, ՌԴ Հյուսիս-արեւմտյան դաշնային շրջանում ՌԴ Նախագահի լիազոր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը, պաշտոնատար այլ անձինք:

“Զվարթնոց” միջազգային օդանավակայանում ՌԴ Նախագահին եւ նրա տիկնոջը դիմավորել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Դմիտրի Մեդվեդեւը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ապա եղել է հուշահամալիրի Հիշողության պուրակում, որտեղ 2008թ. իր պաշտոնական այցի ժամանակ եղեւնի էր տնկել:

Երեկոյան ՀՀ Նախագահի անունից` ի պատիվ ՌԴ Նախագահի, կտրվի պետական ընթրիք:

← Վերադառնալ