Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
18
08, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը եւ Կազմակերպության` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին վերաբերող հարցեր:
Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ կառույցների ձեւավորման գործընթացի աշխույժ դինամիկան պահպանելու եւ այդ կառույցներին վերաբերող իրավապայմանագրային դաշտն ամբողջացնելու անհրաժեշտությունը: