17
08, 2010

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աթա Սերդարովը:

Սերժ Սարգսյանը շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` ընդգծել է, որ Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ համագործակցությունն ընդլայնելու եւ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու բոլոր հիմքերը կան:

Դեսպան Աթա Սերդարովը վստահեցրել է, որ իր գիտելիքներն ու փորձն ամբողջությամբ կօգտագործի հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման համար:

← Վերադառնալ