Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
16
08, 2010
Պետական այցով Երեւան կժամանի ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երեւան կժամանի ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ:
ՌԴ Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ՀՀ Նախագահի նստավայրում կտրվի պետական ճաշ:
Օգոստոսի 20-ին նախատեսվում է ՀՀ եւ ՌԴ նախագահների առանձնազրույց, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Կստորագրվեն հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր եւ համաձայնագրեր: ՀՀ Նախագահի նստավայրում այնուհետ տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի համատեղ մամուլի ասուլիսը:
ՌԴ Նախագահի պետական այցի շրջանակներում, ՀՀ եւ ՌԴ նախագահները կայցելեն Գյումրի` մասնակցելու “Պատվո բլուր” հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Պետական այցի ավարտին ՌԴ Նախագահը կմասնակցի նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին: