12
08, 2010

Երեւանում կմեկնարկի ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Օգոստոսի 20-ին Երեւանում կմեկնարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ անդամ-երկրների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, կանցկացվեն աշխատանքային քննարկումներ եւ մի շարք երկկողմ հանդիպումներ Երեւանում եւ Սեւանում:

Գագաթնաժողովի օրակարգային հարցերի շրջանակում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` արդի մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդեցության հետ կապված հարցերում ՀԱՊԿ անդամ-երկրների փոխգործակցությունը:

← Վերադառնալ