Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
16
07, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերին:
Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացմամբ, ինչը ոչ միայն բխում է մեր երկրի շահերից, այլեւ կարեւոր ներդրում կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության ամրապնդման գործում:
Անդրադառնալով միջազգային հանրության կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը, ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջազգային խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար: Երկուստեք ընդգծվել է, որ դա ոչ միայն մեծ ներդրում է միջազգային հանրության կողմից իրականացվող գործողություններին, այլեւ նպաստում է ՀՀ զինված ուժերի մարտունակության աճին:
Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլին վերաբերող հարցեր: Տիկին Վոլանդերն ընդգծել է, որ ռազմական ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին Միացյալ Նահանգներն իր դիրքորոշումն արտահայտում է բոլոր մակարդակներում եւ ԱՄՆ-ը վստահ է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Հանդիպմանը կարեւորվել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ամրապնդումը եւ ԱՄՆ աջակցությունը`ՀՀ զինված ուժերի արդիականացման ու բարեփոխման գործում: