16
07, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ եւ Եվրոպական Միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար պատասխանատու թիմ եւ ոլորտային խմբեր ստեղծելու մասին:

Բանակցային թիմի ընթացիկ աշխատանքներն իրականացնող քարտուղարության գործառույթներն իրականացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Բանակցային թիմի համակարգող է նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր բանակցող` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը:

← Վերադառնալ