Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
21
06, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հունիսի 21-ին պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրվա երեկոյան հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրանց` Հայաստանին եւ Արցախին ցուցաբերվող հետեւողական աջակցության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հայապահպանության գործում ներդրած զգալի ջանքերի համար: ՀՀ Նախագահն ասել է, որ հայրենիքը մեծ պատասխանատվություն ունի Սփյուռքի հարատեւման գործում. “Մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերն այդ ուղղությամբ”,-նշել է Սերժ Սարգսյանը:
Գերմանահայոց հոգևոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը եւ համայնքի ներկայացուցիչներ ողջունել են ՀՀ Նախագահի այցը Գերմանիա` այն համարելով նաեւ լավ առիթ` քննարկելու հայապահպանության խնդիրները եւ երկրի առաջին դեմքից տեղեկանալու Հայաստանի համար կարեւորագույն հարցերի շուրջ վերջին զարգացումների մասին: Սերժ Սարգսյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք մեծ մասամբ վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փորձին, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.«Հայի և հայկականության բոլոր դրսևորումների նկատմամբ այսօր Ադրբեջանի հասարակության մեջ տեսնում ենք անհանդուրժողականության հսկայական ալիք: Ադրբեջանական լրատվամիջոցները փորփրում են Եվրոպայի, Ռուսաստանի և Ամերիկայի պաշտոնյաների ծագումնաբանությունը` ստուգելու` արդյո՞ք նրանց նախնիների մեջ չկա հայկական արյուն: Արդեն ուրվագծվում են հակահայ նոր գաղափարախոսության բանաձևերը, ըստ որոնց` ամեն ինչում հայերն են մեղավոր: Սկզբում ոչ մի հայ, բնականաբար, լուրջ չէր վերաբերվում այս ամենին` վստահ լինելով, որ ստի ոտքերը կարճ են, բայց այդ սուտն այսօր հասնում է ահագնացող չափերի և ֆինանսավորվում է միլիոնավոր դոլարներով: Այս հակահայ և հակամարդկային այլանդակություններին հակազդելը, արժանի հակահարված հասցնելը ժամանակակից հայության և մասնավորապես` եվրոպահայության կարևոր մարտահրավերներից է»:
ՀՀ Նախագահն այցի առաջին օրը նաեւ հարցազրույց է տվել գերմանական “Դոյչե Վելլե” հեռուստաալիքին:
Այսօր կկայանան ՀՀ Նախագահի հանդիպումները ԳԴՀ քաղաքական ղեկավարության եւ գործարար շրջանակների հետ: Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի նաեւ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: