Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
18
06, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Միջազգային տնտեսական համաժողովին, հանդիպել Մինսկի խմբի համանախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում այսօր մասնակցել է Միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին:
ՀՀ նախագահն այնուհետեւ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:
Նախագահի մասնակցությամբ հանդիպումից հետո, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ համանախագահներն անդրադարձել են համանախագահների` Հայաստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին: