17
06, 2010

Սանկտ Պետերբուրգում կայացել է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ

album picture
album picture
album picture
Այսօր երեկոյան Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ: Հանդիպումը մեկնարկել է երեք նախագահների մասնակցությամբ, ապա նրանց են միացել արտգործնախարարները:

Հանդիպմանը հաջորդել է ՌԴ նախագահի անունից տրված աշխատանքային ընթրիք` նախագահների եւ արտգործնախարարների մասնակցությամբ:

Հանդիպումից հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հանդիպման ընթացքում գրանցվել է այն, ինչին կողմերը հասել են բանակցությունների արդյունքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել այդ արդյունքների հիման վրա:

Նախագահները հանձնարարել են արտգործնախարարներին շարունակել ակտիվ բանակցությունները:

← Վերադառնալ