Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
11
06, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Ստուբբին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Ստուբբին:
Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է Ֆինլանդիայի հետ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով եւ բարձր է գնահատում Խորհրդային Միության փլուզումից ի վեր` նրա ակտիվ ներգրավվածութունը հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծման գործընթացներում: Նախագահը նշել է, որ Ֆինլանդիան շնորհիվ իր անաչառ եւ կառուցողական դիրքորոշման` ձեռք է բերել վստահության մեծ պաշար եւ ցանկալի գործընկեր է Հայաստանի համար:
Արտգործնախարար Ստուբբն ասել է, որ Ֆինլանդիան պատրաստ է իրացնել Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու նոր հնարավորությունները: Նա նշել է, որ իր երկիրը մեծ հետաքրքրությամբ է հետեւում մեր տարածաշրջանում վերջին զարգացումներին եւ խնդրել է Նախագահ Սարգսյանին ներկայացնել Հայաստանի դիրքորոշումները դրանց վերաբերյալ:
Կողմերը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն եւ զարգացում ապահովելու լավագույն երաշխիքը տարածաշրջանի երկրների միջեւ երկխոսության միջոցով խնդիրների լուծումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է: