Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
01
06, 2010
Նախագահ Սարգսյանի խոսքը ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Աշխատանքային այցով Դոնի Ռոստովում գտնվող Նախագահ Սարգսյանն այցելել է տեղի հայ առաքելական Սուրբ Համբարձում եկեղեցի, պատմա-ազգագրական թանգարան, ինչպես նաեւ հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականին մասնակցած Մյասնիկյանի շրջանի հայ զինվորների հիշատակին:
Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Ռոստովի մարզի ղեկավարության եւ ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:
***
Նախագահ Սարգսյանի խոսքը ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ուրախ եմ մեր հանդիպման և հայրենիքի ջերմ ողջույնները ձեզ փոխանցելու հնարավորության առթիվ:
Դոնի Ռոստովն այնքան շատ բան է տվել մեր գրականությանը, մշակույթին և քաղաքական մտքի զարգացմանը, որ այստեղ Հայաստանի Նախագահի խոսքը կարող է հնչել առանձնահատուկ շեշտադրումով: Նկատի ունեմ, որ իմ թիկունքին են մեծանուն նորնախիջևանցիները` Ռափայել Պատկանյանը, Միքայել Նալբանդյանը, Մարտիրոս Սարյանը և շատերը, որոնց անուններն ու գործը նվիրական են բոլորիս համար: Սա պարտավորեցնող է հատկապես նրանց համար, ովքեր այսօր ճակատագրի բերումով ապրում և աշխատում են այստեղ և կոչված են արժանավայել կերպով շարունակելու հայկականության մեծ ու հարուստ այդ ավանդույթները: Այսօր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամուր հիմքերի վրա են և, համոզված եմ, այդպես էլ շարունակվելու է: Այս իրողությունը մեր համայնքների զարգացման համար ակնհայտ առավելություն է և բարենպաստ պայման, քանզի կա փայլուն բարեկամություն նոր հայրենիքի` Ռուսաստանի և պատմական հայրենիքի` Հայաստանի միջև: Ավելին` կա փոխըմբռնման և փոխվստահության այնպիսի աստիճան, որը կարող է օրինակ դառնալ շատերի համար:
Սփյուռքի գաղթօջախների ներկայացուցիչների հետ իմ հանդիպումներում, որ մայր ցամաքում էլ դրանք լինեն, ես ականատես եմ լինում Հայաստանի ու հայության խնդիրների նկատմամբ մեծ հետաքրքրության ու սրտացավության: Որպես կանոն, ես լսում եմ նրանց մտահոգությունների և հայրենիքին սատարելու պատրաստակամության մասին: Այս առումով` մի քանի խոսք Հայաստանի ներկա քաղաքական ու տնտեսական վիճակի մասին:
Դուք իհարկե տեղյակ եք, որ մենք սառեցրել ենք հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Դրա հիմնական պատճառը շատ պարզ է. Թուրքիան այսօր պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները: Դրա տապալումն արդարացնելու նպատակով նա նորանոր նախապայմաններ է առաջ քաշում: Ավելին` նա փորձում է ներխուժել մի ոլորտ, ես նկատի ունեմ Արցախյան հարցի լուծման գործընթացը, որտեղ ակնհայտորեն անելիք չունի: Ոչ հուսալի և անվստահելի գործընկերոջ հետ, որ պարբերաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները, մենք ներկա պահին խոսելիք չունենք: Վստահ եմ, որ հիշում եք իմ համահայկական ուղևորության ընթացքում հենց այստեղ` Դոնի Ռոստովում, ունեցած մեր հանդիպման ժամանակ հնչած մտքերը, մտահոգություններն ու գաղափարները: Ժամանակը ցույց տվեց, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու համար մենք մեր կողմից արեցինք առավելագույնը, իսկ Թուրքիան պատրաստ չէ դրան: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա մենք աներկբա հնչեցրել ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մենք չենք պատրաստվում սակարկել որևէ մեկի հետ:
Հայաստանում ներքին կյանքը կայուն է: Հակաճգնաժամային միջոցառումները, որ ձեռնարկել էր կառավարությունը, արդեն տալիս են իրենց պտուղները: 2010 թվականի անցած ամիսներին արձանագրվել է 7 տոկոսը գերազանցող տնտեսական աճ: Մենք գտնվում ենք վերականգնման փուլում: Տեղական և միջազգային փորձագետների գնահատականներով մեր տնտեսական աճի ամբողջական վերականգնումը շատ չի ուշանա: Մենք ելնում ենք այն պարզ ու հանճարեղ սկզբունքից, որ գրեթե բոլոր խնդիրների լուծման բանալին աշխատանքն է: Մեր ժողովրդի դարավոր փորձը դա է ցույց տալիս: Մենք սիրում և կարողանում ենք աշխատել: Նաև աշխատել անբարենպաստ պայմաններում: Ասվածի վառ վկայությունը ձեր աչքի առջև է. ես նկատի ունեմ Նոր Նախիջևանի հիմնադրումը: Մենք բազում արհավիրքներ ենք վերապրել, բազում փորձություններ անցել: Վերապրել բառը մեր դեպքում ավելին է, քան դիմակայելը, մենք պարտավոր ենք բոլոր դժվարություններից դուրս գալ ավելի ուժեղացած, ավելի կազմակերպված ու ամրացած: Այլընտրանք պարզապես չունենք:
Թույլ տվեք խոսքս ավարտել մաղթանքով: Ցանկանում եմ ձեզ առավել արդյունավետ աշխատանք հայապահպանության ուղղությամբ: Ես հավատում եմ, որ այս քաղաքը ռուս և հայ մշակույթներին տալու է նոր սարյաններ, տալու է նոր գիտնականներ, արդյունաբերողներ, առևտրականներ, նոր գործիչներ ամենատարբեր ոլորտներում: Դրա ներուժը կա. չի կարող չլինել: Մաղթում եմ ձեզ առավել սերտացնել կապերը պատմական հայրենիքի հետ: Դրանք պետք է լինեն ոչ միայն ընտանեկան ու մշակութային, այլև գործնական: Հայրենիքի տված լիցքերն ու ավիշը ուղղեք բարու և գեղեցիկի բազմապատկմանը: Բարձր պահեք հայի անունն ու պատիվը ձեր հյուրընկալ երկրում: Ես գիտեմ, որ դուք ապրում և հպարտանում եք Հայաստանի հաջողություններով: Իմացեք, որ մենք էլ ուրախանում ենք այստեղից ստացած լավ լուրերով:
Մենք մեր պատմությունն ենք կերտում: Պատմություն, որ նոր շունչ է առել Հայաստանի անկախացմամբ: Պատմություն, որի նոր էջերը գրելու ենք բոլորս միասին: Եվ գրելու ենք լավ ձեռագրով, գրելու ենք այնպես, որ սերունդները հետագայում հպարտանան մեր ձեռքբերումներով: Ժամանակն աշխատում է նրանց օգտին, ովքեր խելամտորեն են օգտագործում այդ ժամանակը, ովքեր ճիշտ են բաշխում իրենց ուժերը: Աշխատենք ձեռք ձեռքի տված` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, աշխատենք ճիշտ, և ժամանակը կաշխատի մեր օգտին, կդառնա մեր դաշնակիցը:
Առաջարկում եմ բաժակ բարձրացնել Հայաստանի և հայության համար, մեր համատեղ պայքարի ու հաղթանակի համար: