Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
26
05, 2010
ՀՀ Նախագահը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ
ՀՀ Նախագահը մայիսի 26-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ:
ՀՀ Նախագահը նշել է, որ պարոն Բառոզուի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Եվրամիություն կապերը զգալի առաջընթաց են ապրել: Նախագահ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված մակրոֆինանսական օժանդակության համար:
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ու խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ քաղաքականությանն առնչվող հարցեր:
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն առեւտրական գործընկերներից է, եւ ԵՄ-ի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծումը նոր հեռանկարներ կբացի տնտեսական համագործակցության զարգացման համար:
ՀՀ Նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանն ակնկալում է ԵՄ ինտենսիվ աջակցությունը` համաձայնագրի կնքման գործում հնարավորինս արագ արդյունքի հասնելու համար:
Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: