Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
20
05, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Օրենբուրգի մարզի ղեկավար Ալեքսեյ Չեռնիշեւին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Օրենբուրգի մարզի ղեկավար Ալեքսեյ Չեռնիշեւին:
Հանրապետության Նախագահը ջերմությամբ է հիշել 2009 թվականի օգոստոսին Օրենբուրգի մարզ կատարած իր այցը: Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս երախտագիտություն է հայտնել Օրենբուրգում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ դրսեւորվող վերաբերմունքի համար եւ նշել. "Օրենբուրգի մարզում ազգամիջյան շփումների մշակույթը կարող է արժանի օրինակ ծառայել":
Ալեքսեյ Չեռնիշեւն իր գոհունակությունն է հայտնել Հայաստան այցելելու եւ ՀՀ Նախագահի հետ հանդիպելու հնարավորության համար: Նա ասել է, որ իր հետ Հայաստան է ժամանել բավականին ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում են տարբեր ոլորտների ղեկավար-մասնագետներ: Մայիսի 21-ին կստորագրվի երկկողմ համագործակցության մասին համաձայնագիր, որի նպատակն է հստակեցնել գործակցության ընդհանուր ուղղություններն ու փոխշահավետ կապեր հաստատել: "Ձեր այցը Օրենբուրգ ոչ միայն տեղի հայ համայնքը, այլեւ բոլոր օրենբուրգցիները գնահատեցին որպես Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ համագործակցությանն ուղղված մեծ քայլ",-ընդգծել է մարզի ղեկավարը:
Կողմերը նշել են, որ ռազմավարական գործընկերներ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա դաշնակցային հարաբերությունները, քաղաքական բարձր մակարդակի ակտիվ երկխոսությունը, երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը լավ ազդակ են նաեւ միջմարզային բնագավառում փոխգործակցությունը խորացնելու ու նոր որակի հասցնելու համար: Նախագահ Սարգսյանի խոսքով` բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պետք է ամրապնդվեն փոխշահավետ տնտեսական կապերով ու ծրագրերով: