15
05, 2010

«Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում Նախագահ Սարգսյանն այցելել է Երեւանի «Կալենց» թանգարան

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
«Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին այցելել է Երեւանի «Կալենց» թանգարան, որը բացվել է այս տարվա ապրիլի 27-ին: Այն ստեղծվել է Հարություն եւ Արմինե Կալենցների տուն-արվեստանոցի հիման վրա:

Թանգարանում պահվում են Հարություն եւ Արմինե Կալենցների 1000-ից ավելի աշխատանքներ, որոնցից ցուցասրահներում առայժմ ներկայացված են 300-ը:

Նախագահ Սարգսյանը շրջել է ցուցասրահներում, դիտել ներկայացված աշխատանքները, ծանոթացել «Կալենց» թանգարանի ղեկավարության հետագա ծրագրերին, որոնց շրջանակում նախատեսվում են ժամանակակից արվեստի ցուցադրություններ, ուսուցողական եւ գիտական ուսումնասիրությունների ծրագրեր, արվեստի արդի խնդիրներին վերաբերող քննարկումներ, կինոդիտումներ, հրատարակչական նյութերի պատրաստում եւ տարածում:

← Վերադառնալ