Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
14
05, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հայ-ամերիկյան համագործակցությոան խորացումը եւ շնորհակալ է ԱՄՆ-ի կառավարությանը` մեր երկրին ցուցաբերվող ծավալուն աջակցության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համար:
Զրուցակիցները կարեւորել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը նախորդ ամսին Վաշինգտոնում կայացած Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին, այդ շրջանակում ունեցած երկկողմ հանդիպումները, եւ նշել քաղաքական ակտիվ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկվել են նաեւ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, պատրաստակամություն հայտնել շարունակել գործակցությունը տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում:
Հանրապետության Նախագահը ու Թինա Քեյդենաուն մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ` կարեւորել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի շարունակումը: