14
05, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

album picture
album picture
album picture
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ՀՀ Նախագահ, "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 19-րդ նիստը:

Նիստի մասնակիցները դիտել են հիմնադրամի միջոցներով 2009թ. կատարված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ, լսել հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի զեկույցը հիմնադրամի անցած տարվա գործունեության վերաբերյալ:

Նիստի օրակարգում ներառված էին նաեւ հոգաբարձուների խորհրդի կազմում նոր անդամի ընտրության հարցը, վերստուգիչ հանձնաժողովի եւ "GRAND THORNTON AMYOT" հաշվեքննիչ կազմակերպության եզրակացության ներկայացումը, հիմնադրամի "Մարաթոն 2010"-ի նպատակաուղղվածությանը վերաբերող հարցեր:

← Վերադառնալ