Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
12
05, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեվլութ Չավուշօղլուին:
Ողջունելով հյուրին` ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության այցը կօգնի տեղում ծանոթանալու եւ ավելի օբյեկտիվ կարծիք կազմելու Հայաստանում եւ տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին: "Այս այցելությունը հնարավորություն կընձեռի նաեւ քննարկելու մեր օրակարգային հարցերը, եւ, համոզված եմ, որ այն կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ Եվրախորհրդի միջեւ համագործակցության խորացմանը, մասնավորապես` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ ՀՀ Ազգային Ժողովի միջեւ: Մենք ցանկանում ենք եւ պատրաստ ենք սերտացնել հարաբերությունները եւ համագործակցությունը",- նշել է Նախագահ Սարգսյանը:
Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ որպես ԵԽԽՎ նորընտիր նախագահ` իր գործունեության գերակայություններից է համարում Վեհաժողովի եւ անդամ պետությունների միջեւ հարաբերությունների խորացումը, անդամ պետությունների հանդեպ կրկնակի չափանիշների կիրառման բացառումը` ապահովելու օբյեկտիվ եւ հավասարակշիռ վերաբերմունք բոլորի նկատմամբ:
Վեհաժողովի նախագահն ասել է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ սերտ համագործակցություն է ծավալվել: Նա նաեւ բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում: