08
05, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարմիր հրապարակում ծաղկեպսակ է դրել մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին: ՀՀ Նախագահի անունից ծաղկեպսակներ են դրվել նաեւ զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ավիացիայի մարշալ Խուդյակով-Խամփերյանցի եւ ծովակալ Իսակովի հուշարձաններին:

Այնուհետեւ ՌԴ Նախագահի մերձմոսկովյան Գորկի նստավայրի ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի նախագահները, Ուզբեկստանի վարչապետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկությամբ քննարկվել են միջազգային օրակարգի հրատապ հարցերը: Մասնավորապես` անդրադարձ է եղել ՀԱՊԿ գործողության տարածքում առկա խնդիրներին` կանգ առնելով Ղրղզստանում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակի վրա:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ՀԱՊԿ անդամ երկրների իր գործընկերներին որոշակի մանրամասներ է ներկայացրել ս/թ. ապրիլի 8-ին ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ կնքած` Ռազմավարական սպառազինությունների մասին նոր պայմանագրի վերաբերյալ:

ՌԴ նախագահի մերձմոսկովյան «Գորկի» նստավայրում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Այս ձևաչափով քննարկման մասնակցելու համար մինչ այդ «Գորկի» ժամանած և ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցած Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, նախագահներին և Ուզբեկստանի վարչապետին միացել են Ուկրաինայի և Թուրքմենստանի նախագահներ Վիկտոր Յանուկովիչն ու Գուրբանղուլի Բերդիմուհամեդովը, ինչպես նաև Մոլդովայի Նախագահի պաշտոնակատար, այդ երկրի խորհրդարանի խոսնակ Միխայ Գիմպուն: Գագաթնաժողովին մասնակցել է նաեւ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել բացման խոսքով: Նա ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել Հաղթանակի տոնը միասին նշելու իր հրավերն ընդունելու համար: Ռուսաստանի Նախագահն այնուհետև խոսել է ընթացիկ տարում ԱՊՀ առաջնահերթությունների մասին` դրանց թվում նշելով գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը, տնտեսության արդիականացումն ու տնտեսական ճգնաժամի հաղթահարումը, համագործակցությունը հումանիտար ոլորտում:

← Վերադառնալ