03
05, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել "Շանսի-Նաիրիտ" հայ-չինական համատեղ ձեռնարկության բացման արարողությանը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի ընթացքում Շանսի նահանգի Դաթուն քաղաքում մայիսի 3-ին ներկա է գտնվել հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության "Շանսի-Նաիրիտ" համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը:

"Շանսի-Նաիրիտ" համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է "Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության" (ՉԺՀ) եւ "Նաիրիտ" ՓԲԸ (ՀՀ) միջեւ 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա: "Շանսի-Նաիրիտ"-ում հայկական կողմի բաժնեմասը կազմում է 40 %:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Շանսիի նահանգապետ Վան Ցզյունին: Քննարկվել են այս նահանգի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:

← Վերադառնալ