27
04, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահին

album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերին /Գերմանիա/:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործմանն ուղղված պարոն Բիրկհոֆերի ջանքերը: Նախագահ Սարգսյանը չափազանց կարեւորել է էներգետիկ անվտանգության խնդիրներն ընդհանրապես, եւ միջուկային անվտանգությունը` մասնավորապես: Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, որ միջուկային անվտանգության խնդիրների նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը բավականին մեծացել է, եւ վերջերս Վաշինգտոնում կայացած գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը դրա լավագույն վկայությունն է:

Ադոլֆ Բիրկհոֆերը բարձր է գնահատել հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործման ուղղությամբ վերջին տարիներին ՀՀ Նախագահի գլխավորությամբ կառավարության կատարած աշխատանքը:

Կողմերը քննարկել են ԱԷԿ-ի հետագա շահագործմանն, նոր էներգաբլոկի կառուցմանն առնչվող հարցեր:



← Վերադառնալ