Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
09
04, 2010
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցը լրատվամիջոցներին Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում
Պարոն Նախագահ, ինչպե՞ս եք գնահատում Դիլիջանում միջազգային դպրոցի հիմնելու նախաձեռնությունը:
Շատ բարձր եմ գնահատում: Ես իմ համառոտ ելույթում ասացի, որ այս ծրագիրը չափազանց կարեւոր է մի շարք հանգամանքների բերումով, եւ մենք պետք է ամբողջովին աջակցենք դրան: Ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել պարոն Ռուբեն Վարդանյանին այս լավ նախաձեռնության համար եւ կոչ անել մեր պետական բոլոր մարմիններին, ծառայություններին` սատարելու այս ծրագրին:
Ես վստահ եմ, որ 2013թ. 500 երեխաներ ենք տեսնելու այս դպրոցում, ցանկալի է առաջին հերթին` Հայաստանից:
Պարոն Նախագահ, վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեման տնտեսության ներկա վիճակն ու համաշխարհային ճգնաժամի ազդեցությունն է: Ինչպե՞ս եք գնահատում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Հայաստանի իրականացրած քայլերը. Ի՞նչ փուլում ենք այսօր:
Ճգնաժամը շատ ծանր հարված հասցրեց մեր տնտեսությանը:Մենք ստիպված էինք մի կողմից դիմակայել տնտեսական անկմանը, մյուս կողմից` այնպես անել, որ ճգնաժամի հետեւանքները շատ ծանր չլինեն մեր քաղաքացիների համար եւ առաջին հերթին` սոցիալապես անապահով խավերի համար: Կարծում եմ, ակնհայտ է, որ կառավարությանը հաջողվեց չկրճատել սոցիալական որեւէ ծրագիր, չկրճատել եւ չուշացնել աշխատավարձերը, սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները: Սա համարում եմ շատ դրական երեւույթ: Կարծում եմ, այսօր մենք գտնվում ենք վերականգնման փուլում, քանի որ արդեն 3-րդ ամիսն է նկատվում է տնտեսական աճ: Այս ամսվա 20-ին արդեն կիմանանք ինչպիսին են առաջին երեք ամսվա արդյունքները, բայց արդեն գիտենք, որ նախորդ 2 ամսում տնտեսությունն ունեցել է 3,1 տոկոս աճ: Դա գրեթե այնքան է, որքան որ 2008թ. առաջին երկու ամիսների տնտեսական աճն է եղել:
Ճգնաժամը հաղթահարվում է ոչ միայն տնտեսության մեջ ներդրում կատարելով, ոչ միայն զուտ տնտեսական գործունեությամբ, այլ առաջին հերթին գիտակցության մեջ: Մենք բոլորս մեր գիտակցության մեջ հիմա պարտավոր ենք տեսնել ճգնաժամի հաղթահարումը: Այն մարդիկ, ովքեր ասում են, թե Հայաստանում ճգնաժամն ամբողջովին հաղթահարվել է, եթե ելնում են այս տեսանկյունից, որ դրական սպասումներ ձեւավորեն, որպեսզի բնակչությունն սկսի ծախսել, շինարարը` կառուցել, մեքենա գնողը` գնել եւ այլն, ապա նրանց ասածը ողջունելի է: Իսկ եթե ասում են, որ ի ցույց դնեն կատարված աշխատանքը կամ հպարտանալու տեղեր են փնտրում, ես դա, իհարկե, չեմ կարեւորում եւ արժեւորում: Եւ բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Հայաստանը խորը ճգնաժամի մեջ է, նրանք էլ թերեւս իրավունք ունեն այդպիսի կարծիք հայտնելու: Եթե կարծիք են հայտնում, որպեսզի կառավարությանը շահագրգռեն, որ ավելի ինտենսիվ աշխատի, դա մի բան է, բայց եթե ասում են, որ վիճակն ավելի վատանա, վատ սպասումներ ձեւավորեն, ապա դա բոլորովին այլ բան է, եւ նման մոտեցումն ինձ համար ընդունելի եւ ընկալելի չէ:
Ասածս կոնկրետացնեմ հետեւյալով. բավականաչափ աշխատանք է կատարվել եւ այն գնահատվել է մասնագիտացված միջազգային կազմակերպությունների կողմից եւ գնահատվել է լավ: Արդյունքը մենք այսօր տեսնում ենք: Իհարկե, սա բավարար չէ, քանի որ մենք դեռեւս գտնվում ենք վերականգնման փուլում եւ պարտավոր ենք իրականացնել նոր ծրագրեր եւ անպայման հաշվետու լինել այն ծրագրերի համար, որոնց մասին մենք խոսել ենք նախկինում, քանի որ ճգնաժամն այստեղ եւս ուղղումներ է մտցրել: Բայց մենք մոտ ապագայում կխոսենք այն մեծ ծրագրերի ընթացքի մասին, որոնց վերաբերյալ խոսել ենք մեկ-մեկուկես տարի առաջ:
Պարոն Նախագահ, շրջանառվում են լուրեր կառավարության կազմի, հատկապես վարչապետի փոփոխության մասին: Հիմնավո՞ր են այդ լուրերը:
Այդ լուրերն անհիմն են:Ես հիմա չեմ պատրաստվում վարչապետին կամ կառավարությունը փոխել: Երբ նման խոսակցություններ էին լինում այն ժամանակ, երբ տնտեսությունն ակնում էր ապրում` 15, 16 եւ 17 տոկոս, եւ ի դեպ այդ խոսակցություններն ավելի քիչ էին, քան հիմա, ես դա ինչ-որ տեղ հասկանում էի: Այսինքն, եթե անկում կա, ուրեմն կարելի էր մտածել, որ մեր տնտեսական թիմն այնքան էլ կոմպետենտ չէ, չկարողացավ դիմակայել ճգնաժամին, կամ էլ թե` չկարողացավ կանխատեսել, որ կարող է գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամ լինել եւ այլն: Այն ժամանակ այդպիսի կարծիքները, միգուցե, կյանքի իրավունք ունեին: Բայց այսօր, երբ տնտեսությունը կամաց-կամաց վերականգնվում է, ի՞նչ իմաստ ունի խոսել տնտեսական թիմի փոփոխության մասին:
Ինչ վերաբերում է կառավարության մի քանի անդամներ փոխելուն, ապա դա մշտական գործընթաց է: Նախարարներ միշտ էլ կարող են փոխվել եւ դա ճգնաժամի կամ մեր ընդհանուր տնտեսական քաղաքականության հետ առնչություն չունի:
Շատ է խոսվում Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին: Որքանո՞վ են հիմնավոր դրանք:
Իսկ պարոն Քոչարյանը ե՞րբ էր քաղաքականությունից հեռացել է, որ հիմա էլ պետք է վերադառնա: Ես համարում եմ, որ պարոն Քոչարյանը միշտ էլ եղել է քաղաքականության մեջ, եւ ինձ համար շատ տարօրինակ է որոշ քաղաքական շրջանակների այն ջղաձիգ արձագանքը, որ մենք տեսնում ենք Քոչարյանի ցանկացած գործողության հանդեպ` լինի դա շրջագայություն, ճանապարհորդություն, թե հրապարակավ կարծիք հայտնել: Անհասկանալի է: Մեր երկրում մեզ խելք են սովորեցնում, խորհուրդ են տալիս մարդիկ, ովքեր կյանքում երկու հոգու չեն ղեկավարել, կյանքում երկու գիրք չեն կարդացել: Այսինքն, մարդիկ, ովքեր Քոչարյանի մոտ նույնիսկ չեն կարող երեւալ: Ի՞նչ է, նրանք կարող են կարծիք հայտնել, Քոչարյանը` ոչ: Ես համարում եմ նորմալ, որ Քոչարյանը կարծիք է հայտնում, այցելում է այս կամ այն երկիր: Այստեղ տարօրինակ ի՞նչ կա: Աշխարհում որտե±ղ չեն այսպիսի բաներ լինում: Որոշ լրատվամիջոցների ու քաղաքական շրջանակների ես ուղղակի խորհուրդ եմ տալիս ավելորդ, չեղած բաներ չփնտրել: Եթե նրանց նպատակն է որոշ ուժերի կամ անհատների բերել բախման, նրանք միշտ էլ այդ նպատակն ունեցել են: Աստված իրենց հետ:
Պարո՛ն Նախագահ, շատ է խոսվում նաեւ պատերազմի վտանգի մասին: Կիսու՞մ եք այդ մտահոգությունները:
Իսկ կարո՞ղ եք ինձ ասել` պատերազմի վտանգ այդ ե՞րբ չի եղել: Մենք հիմա գտնվում ենք սահմանամերձ մարզում: Հարցրեք մարդկանց` ե՞րբ չի եղել այդպիսի վտանգ:
Այդպիսի վտանգ եղել է 1995թ., 2000թ., 2005թ. եւ այդպիսի վտանգ, այո', կա նաեւ այսօր եւ լինելու է մինչեւ մեր տարածաշրջանում չհաստատվի խաղաղություն եւ կայունություն: Ուղղակի, մեր ժողովրդի համար այդ վտանգները շատ թե քիչ առարկայական են դառնում հիմնականում երկու պարագայում: Առաջին` երբ ադրբեջանցիներն այլ մեթոդ չունենալով սկսում են հոխորտալ, ռազմատենչ պահվածք դրսեւորել: Չգիտեմ, թե դրա հիմքն ինչն է, որովհետեւ այսօր ես չեմ տեսնում նրանց գերազանցությունը մեր նկատմամբ: Երկրորդն այն պարագայում, երբ որ մեր ներքին կյանքում որոշ ուժեր փորձում են այս հանգամանքը շահարկել:
Ցավոք, Հայաստանում կան լրատվամիջոցներ, որոնք պարզապես հայերեն են թարգմանում ադրբեջանական քարոզչությունը, լրատվամիջոցներ, որոնց նպատակը, կարծես, մեր ժողովրդին սարսափի մեջ պահելն է: Ամոթ է ասել, բայց երբ որ Երեւանում լույս տեսնող թերթը փորձում է համեմատության մեջ դնել հայ եւ ադրբեջանցի զինվորին ու փորձում է ադրբեջանցի զինվորի առավելությունը ցույց տալ, ես չեմ հասկանում այդ մարդուն: Ես չեմ հասկանում այն լրագրողին, այն լրատվամիջոցին, ովքեր դիմում են տարբեր մարդկանց ու ասում` եթե պատերազմ լինի, կգնա՞ք: Կամ էլ ասում են` իշխանություն եք, իշխանությունը պետք է այդ պատերազմը վարի: Անհասկանալի է: Բայց պետք է նաեւ բոլորս գիտակցենք, որ, ցավոք, դա մարդկային տեսակի հարց է:
Ես վստահ եմ, որ ընդդիմությունում, չեզոք մարդկանց մեջ կան շատերը, ովքեր, Աստված մի արասցե, եթե վաղն այդպիսի մի բան լինի, լինելու են առաջին շարքերում: Եւ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր, եթե մի այդպիսի բան լինի, ճողոպրելու են: Մենք մի անգամ արդեն անցել ենք այդ ճանապարհը: Այնպես որ, մարդկային տեսակի խնդիր է:
Իսկ Ձեր հարցի կարճ պատասխանը հետեւյալն է` ո'չ, ես մոտալուտ պատերազմի վտանգ չեմ տեսնում: Թեեւ, հիշում եք, ես բազմաթիվ առիթներով ասել եմ, որ պաշտպանության նախարարը մշտապես պետք է ենթադրի, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել: Դրա համար մեր պաշտպանության նախարարը, նախարարության ղեկավարությունը առավոտից մինչեւ ուշ գիշեր աշխատում են, այդ թվում նաեւ այստեղ` Տավուշում: Մեր բանակը մարտունակ է, եւ եթե, նորից եմ կրկնում, Աստված մի արասցե, այդպիսի բան լինի, մենք հանկարծակիի չենք գա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկությունների ֆոնի վրա ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը:
Գնահատում եմ նորմալ, որպես այդ գործընթացի փուլերից մեկը, որպես զուտ աշխատանքային: Որեւէ արտառոց բան չկա:
Մենք բազմիցս հայտարարել ենք, եւ հիմա էլ ես ասում եմ, որ խնդրի լուծման բանալին միայն մեր ձեռքում չէ: Սա հակամարտություն է: Այսինքն, այստեղ կա պայքար, բանակցություններ, եւ խնդրի լուծումը կախված է բոլոր կողմերից` Հայաստանից, Ադրբեջանից, Լեռնային Ղարաբաղից, նաեւ` Մինսկի խմբից: Եթե լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խնդիրը, մնացած հարցերը կարող են լուծվել շատ արագ: Խորհուրդ եմ տալիս եւ ձեզ, եւ մեր հասարակությանը` չտարվել, ներեցեք այսպես ձեւակերպելուս համար, այն մարդկանց հեքիաթներով, ովքեր ասում են, թե մենք գտնվում ենք վատ վիճակում, թե բանակցություններն այս փուլում վատ են ընթանում, թե բանակցողները վատ են բանակցում, թե մեր փաստարկները ճիշտ չեն ներկայացվում: Եւ զավեշտականն այն է, որ այդ մասին խոսում են մարդիկ, ովքեր բանակցային գործընթացի այս երկար փուլում եղել են պատասխանատուներ եւ կարեւոր պատասխանատուներ: Ճակատագիրը նրանց հնարավորություն էր տվել շատ արագ եւ հայանպաստ լուծում գտնել, բայց ինչպես տեսնում եք, պայքարը դեռ շարունակվում է:
Այսպիսի դեպքերում մի քանի տեսանկյունից սխալ է խոսել մանրամասների մասին: Միայն մի բան կարող եմ ասել, որ դատավորը պատմությունն է: Եթե տարիներ անց մենք անդրադառնանք այս թեմային, այն ժամանակ կարող ենք գնահատել եւ ասել` այս բանակցողը լավ էր բանակցում, այն մյուսը` վատ, ինչի պատճառով էլ այս ու այս խնդիրներն ունեցանք: Սակայն, 2010թ. հեռավորությունից կարող ենք ասել, թե 10-13 տարի առաջ ինչպիսի լուծում էր մեզ առաջադրվում, եւ փառք Աստծո, որ մենք այդպիսի լուծմանը չհամաձայնեցինք: Իսկ եթե այդպիսի լուծմանը չենք համաձայնել, ապա ակնհայտ է, որ այսուհետ դրանից վատ կամ այդպիսի լուծում չենք կարող առաջարկել մեր ժողովրդին: Այնպես որ, այդ խոսակցություններին հանդարտ վերաբերվեք, ինչպես որ ես եմ անում:
Պարո՛ն Նախագահ, Ձեր առաջիկա այցելությունը ԱՄՆ կարեւորվում է նաեւ Թուրքիայի հետ ընթացող գործընթացի համատեքստում: Ինչպիսի՞ զարգացումների կարելի է սպասել:
Թույլ տվեք այդ հարցին ընդարձակ պատասխան չտալ, որովհետեւ, ինչպես Դուք ասացիք, կա կարեւոր այց, կան կարեւոր հանդիպումներ եւ ամենակարեւորը` մենք արդեն մեր որոշումը գրեթե ունենք: Բայց հիմա ճիշտ չէ մեր որոշման մասին խոսել: Մենք այն կներկայացնենք մեր հանրության դատին որոշ ժամանակ հետո, երբ որ ամբողջովին համոզվենք դրա ճշմարտացիության մեջ: Այսպիսի պարագաներում ամենակարեւորը ճիշտ որոշում կայացնելն է: